Քաղաքացիները պետք է անարդարության զգացողությունը թոթափեն.Փաշինյան (video)

«Պարոն Օսիպյան, ինչ եզրակացության եկանք ու արդյոք Արդարադատության նախարարության հետ ինչ-որ ընդհանուր հայտարարի եկել եք», -Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ տեսանկարահանող ու ու արագաչափ սարքերի գործունեությանը։ «Նախարարության հետ քննարկում կայացել է։Երբ որ մենք դադարեցրեցինք արագաչափերի գործունեությունը, այդ ընթացքում զոհերի թիվը, կարծես թե, մի փոքր ավելացավ, իսկ երբ որ հայտարարություն եղավ նորից ոստիկանության կողմից, որ արագաչափերը գործում են, քաղաքացիների կողմից ուսումնասիրությմաբ պարզվել է, որ արագաչափերի մասով չի բողոքը, այլ հակառակը, կան քաղաքացիներ, որոնք դիմում են խնդրանքով, որ փողոցներում արագաչափեր տեղադրվեն, այստեղ ամբողջ խնդիրը տեսանկարահանող սարքերի խնդիրն էր», - ասաց Օսիպյանը։ «Կարող են լինել վարորդներ, որոնք կօգտվեն ոստիկանության որոշումից ու խախտումներ թույլ կտան։Դե, այդ վարորդներին...պետությունը ունի բավարար մեխանիզմներ կարգը պահպանելու համար, մենք պետք է փոխենք խնդրի փիլիսոփայությունը, մենք պետք է հասկանանք, որ քաղաքացին տուգանվելու մատերիալ չէ:Պետք է ամեն ինչ լինի հանուն քաղաքացու ու տուգանքների չափերի ու ընթացակարգերի հետ կապված օրենսդրական փոփոխություններ պետք է պատրաստել », - ասաց վարչապետը։ «Քաղաքացիները պետք է անարդարության զգացողությունը թոթափեն», - ասաց Փաշինյանը։ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ նախարարությունը e-draft.am կայքում տեղադրել է վարչական տուգանքների համաներման մասին օրենքի նախագիծը.«Առաջիկայում, երբ որ լրանա ժամկետները, այն կներկայացվի կառավարության հաստատմանը, որպեսզի գնա Ազգային ժողով»:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am