Ինչից վախեցավ Նիկոլ Փաշինյանը.փակ հանդիպում գործարարների հետ

lurer.com-ը գրում է. Վարչապետ դառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը խաղի կանոն է փոխում գրեթե բոլոր ոլորտներում: Նրա ելույթների տրամաբանությունը կարող ենք բաժանել երկու մասի՝ հեղափոխությունից առաջ և հետո, ինչն, իհարկե, մի փոքր բնական է, բայց և նաև խիստ մտահոգիչ: Քիչ-քիչ մարում է նաև նրա խոսքի հանդեպ կույր հավատը և վստահությունը, դրա մասին փաստում են չդադարող բազմաթիվ բողոքի ակցիաները, որոնք ինչքան էլ ինքը խնդրում, հորդորում, պահանջում է՝ կանգ չեն առնում: Օրերս փակ գաղտնի հանդիպում է տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի և որոշ գործարարների հետ, ինչպիսիք օրինակ՝ Սամվել Ալեքսանյանն է, Արման Սահակյանը՝ «Նեմիրոֆի Արմանը», «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, Ջերմուկի Աշոտ Արսենյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը և այլք: Այս գործարարները երկար տարիներ աշխատել են այն ժամանակվա Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ունեն նրա հետ ինչպես բիզնես շահեր, այնպես էլ ընկերական հարաբերություններ: Օրինակ, շատ է խոսվում այն մասին, որ Բարսեղ Բեգլարյանին և Սերժ Սարգսյանին է պատկանում «Արարատ» բանկը, «Ֆլեշ» ընկերությունը և այլ բազմաթիվ ընկերություններ, բացի այդ, ունեն խիստ մտերիմ հարաբերություններ: Խոսվում է նաև այն մասին, որ այդ հանդիպումից հետո խոշոր գործարարները բարձր տրամադրություն են ունեցել և հույս են ստացել, որ իրենց բիզնեսին դիպչող չի լինի: Իհարկե, շատ կարևոր միայն մի բան է փոխվել՝ տեղափոխվում են հարկային դաշտ և վերջ տալիս բարեգործության մեթոդով հարկերից խուսափելուն: Հետաքրքրական է, սակայն, ուղիղ եթերների մեծ սիրահար վարչապետի քաղաքականության այս փոփոխությունը: Ինչպե՞ս է ստացվում, որ թվացյալ բաց քաղաքականություն վարող վարչապետը սկսում է Սերժ Սարգսյանի մտերիմ գործարարների հետ փակ հանդիպումների գնալ և հույսեր տալ: Իսկ մեզ թվում էր, այդ գործարարներին պետք է պատասխանատվության կանչել մինչ այս խուսափած հարկերի համար, կամ առնվազն նրանց խոշոր բիզնեսներում տեսչական ստուգումներ սկսել: Հակառակ դեպքում՝ կարելի է արձանագրել, որ ռեալ փոփոխություններ չկան և սա ոչ թե հեղափոխություն էր, այլ «վարչապետափոխություն»:

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am