«Մի տեսակ գեներալական չի գեներալ-լեյտենանտ Աղաբեկյանի պահվածքը»

Արայիկ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «ՄԻ ՏԵՍԱԿ ԳԵՆԵՐԱԼԱԿԱՆ ՉԻ, ԿԱՐԾԵՍ ԹԵ… ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նորանշանակ պետին՝ գեներալ-մայոր Արտակ Դավթյանին, անձամբ չեմ ճանաչում: Արցախի նախագահի խորհրդական, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանին՝ նույնպես, բայց, կարծես, մի տեսակ գեներալական չի գեներալ-լեյտենանտ Աղաբեկյանի պահվածքը:

Արդյոք ՀՀ զինված ուժերի գեներալ-լեյտենանտը իրավունք ունի՞ հրապարակային «ամենաանպատրաստ գեներալ» անվանել բարձրագույն ռազմական ուսումնարանում, ռազմական ակադեմիայում ուսանած, ռազմական ակադեմիայում վերապատրաստված, գլխավոր շտաբի օպերատիվ վարչություն ղեկավարած, գլխավոր շտաբի պետի տեղակալ աշխատած, «Հայրենիքին մատուցած ծառայությունների 1-ին աստիճանի» մեդալ, «Արիության մեդալ» ստացած և, ի վերջո, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակված գեներալին:
Մի տեսակ մեսիջի նման չի՞ Աղաբեկյանի հայտարարությունը, հստակ գիտակցելով, որ հայկական մեդիան սրտատրոփ սպասում է նման «սկանդալների»: Հետո՝ սա անձնական կարծի՞ք է՝ պայմանավորված անձնական դրդապատճառներով, թե՞ Արցախի նախագահի խորհրդականի կարծիք: Ճշտեք: Կարևոր է: Ավելի գեներալական չէր լինի՞ և՝ ավելի ազնիվ, «անհանգստությունները» խորհրդապահական խողովակներով հասցնել ՀՀ վարչապետին, նախագահին, եթե դրանք, իրոք, հայրենիքով պայմանավորված անհանգստություններ են: Եւ կարիք չկա՞ արդյոք, ներողություն խնդրել՝ պահպանելով գեներալական մունդիրի պատիվն ու էթիկական նորմը, հեռացնել «անհանգստությունը» ֆեյսբուքից, խնդրել մեդիայից՝ էս մի «սկանդալից» հեռու մնալ: Բոլոր նախարարությունները ֆեյսբուքով են կառավարվում հերիք չի, անցանք բանակին: Եթե զինված ուժերն էլ ենք ֆեյսբուքով սկսում կառավարել, ասեք, իմանանք: Եթե գեներալ-լեյտենանտներն էլ չեն գիտակցում արդեն Հայաստանի պատերազմող երկիր լինելու հանգամանքը, շատ է տխուր երկրի վիճակը, պարոնայք: Վերջը էս երկրում պետական մտածողությամբ մի մարդ մնալու է՞, թե՝ ոչ: Հ.Գ. Վազգեն Սարգսյանը ժամանակին խորհրդարանում բողոքում էր, որ Շուշիի գրավումից առաջ կուսակցական թերթերը Շուշիի գրավման քարտեզ են հրապարակում: «Խասիյաթ»-ը մնացել է՞… Ի դեպ. Արթուր Աղաբեկյանի ֆեյսբուքի էջի «քավըրում» գրված է՝ «Արցախը ես եմ»…»:

դիտվել է 74 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am