Կորուստ՝ Հյուսիսային Կորեայի համար. Թրամփը չեղարկեց Կիմի հետ նախատեսված գագաթաժողովը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը չեղյալ հայտարարեց Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ հունիսին անցկացվելիք գագաթաժողովը: Նրա խոսքերով, «աշխարհրը կորցրել է հարատև խաղաղություն հաստատելու մեծ հնարավորություն»: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: Թրամփի խոսքերով, հանդիպումը չեղյալ հայտարարելու իր որոշման համար հիմք է ծառայել «հսկայական զայրույթ և բացահայտ թշնամանք» պարունակող հյուսիսիկորեական վերջին հայտարարությունը: Հիշեցնենք, որ երկու երկրների միջև անցկացվելիք գագաթաժողովի նպատակը Կորեական թերակղու ապամիջուկայնացումն էր և Հյուսիսային Կորեայի տնտեսությանը զարկ տալը: Սակայն վերջին օրերին երկու կողմերից էլ հնչել էին գագաթաժողովը հարցականի տակ հայտնված լինելու մասին հայտարարություններ: Ի դեպ, Թրամփը գագաթաժողովը չեղարկելու մասին հայտարարությամբ հանդես եկավ մի քանի ժամ այն բանից հետո, երբ Հյուսիսը ոչնչացրեց միջուկային փորձարկումների իր միակ կենտրոնի թունելները: Հիմա հարց է, կվերսկսի՞ արդյոք Փհենյանը բալիստիկ հրթիռների փորձարկումները: Կվերսկսվե՞ն արդյոք երկու կողմերից հնչող հռետորաբանական հայտարարությունները: Կպահպանվի՞ գոնե դիվանագիտական ինչ որ ուղի, թե ոչ: Գագաթաժողովը չեղյալ հայտարարելու հարցով Կիմ Չեն Ընին հղված նամակում Թրամփը գրել է. «Դուք խոսում եք ձեր միջուկային կարողությունների մասին, սակայն մեր կարողություններն այնքան հզոր են ու զանգվածային, որ ես աղոթում եմ Աստծոն, որ դրանք երբեք չօգտագործվեն»: Թրամփը նախատեսված հանդիպումն անվանում է «կորսված հնարավորություն», սակայն ավելացնում, որ ինքը չի կորցնում Կիմին ապագայում հանդիպելու հույսը: Կիմին հղված նամակից հետո Թրամփն ավելի ուշ Սպիտակ տանը հանդես է եկել մեկ այլ հայտարարությամբ, հայտարարություն այն մասին, որ սա «մի կորուստ էր Հյուսիսային Կորեայի համար»: Ըստ հայտարարության, «ԱՄՆ-ի զինված ուժերը պատրաստ են անհրաժեշտության դեպքում պատասախանել Հյուսիսային Կորեայի որևէ անխոհեմ քայլի»:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am