Մարզպետները հրաժարականի դիմումներ են ներկայացրել. 168.am

Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ 168.am-ի հետ զրույցում փաստը հաստատեց նաև Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը, սակայն պատճառների մասին հորդորեց դիմել Կ. Գուլոյանին։ Կարապետ Գուլոյանի հիմնավորմամբ՝ ինքը նման որոշում է կայացրել մինչև մարզպետների պաշտոնանկության թեման բարձրաձայնվելը, քանի որ «ավելի կարևոր անելիքներ ունի»։ 168.am-ի տեղեկություններով Կոտայքի մարզում ղեկավար կնշանակվի «Ելք» դաշինքի ներկայացուցիչը: Հիշեցնենք, որ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր հայտարարել էր, որ առաջիկայում Հայաստանի բոլոր մարզերը նոր ղեկավարներ կունենան: «Նոր մարզպետները կնշանակվեն։ Բոլորն անխտիր պետք է փոխվեն»,- ասել է նա` հավելելով, որ վարչապետը սահմանված լիազորությունների շրջանակում կառավարությանը կներկայացնի: Հարցին, թե ինչո՞ւ մինչև հիմա հրաժարական չեն տվել ՀՀԿ-ական մարզպետները, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ նրանք պետք է համակերպվեն մի իրավիճակի հետ, որը դե յուրե ամրագրված է: Նշենք նաև, որ դեռևս պարզ չէ՝ արդյոք ԲՀԿ-ն մարզպետների ցանկում տեղ կզբաղեցնի՞, թե՞ ոչ։ Կառավարության և «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև այս թեմայով քննարկումները շարունակվում են։ Ենթադրվում է, որ առաջիկա օրերին դրանք կավարտվեն և կհայտարարվեն արդյունքները։ Գեղարքունիքի մարզպետարանից 168.am-ի հետ զրույցում հաստատեցին, որ մարզպետ Կարեն Բոթոյանը նույնպես հրաժարականի դիմում է գրել և «այսօր կամ վաղը կուղարկի»։ Կ. Բոթոյանի դեպքում պատճառը ներքաղաքական իրավիճակն է։ Հիշեցնենք, որ Կ.Բոթոյանը մարզպետի պաշտոնը զբաղեցրել էր 2017թ. մայիսից։ Գրեթե նույն ժամանակ էլ անդամակցել է ՀՀԿ-ին։ Հրաժարականի դիմումը կառավարություն արդեն ուղարկել է 2011թ. հուլիսից Լոռու մարզպետի պաշտոնը զբաղեցնող Արթուր Նալբանդյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ դիմումը վաղուց է ուղարկել։ Դիտարկմանը, թե տեղեկություններ կան, որ բոլոր մարզպետները հրաժարականի դիմումներ են գրել, Ա. Նալբանդյանը պատասխանեց. «Ես բոլորի մասին տեղեկություն չունեմ, բայց ես վաղուց գրել եմ և ուղարկել»։ Սակայն հիշեցնենք, որ Ա.Նալբանդյանը մայիսի 12-ին հերքել էր իր հրաժարականի մասին լուրերը։ «Ես դեռ ոչ մի հրաժարականի դիմում չեմ ներկայացրել, չգիտեմ, թե այդ տեղեկատվությունը որտեղից է շրջանառվում»,- ասել էր նա։ Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ևս մեզ հետ զրույցում հայտարարեց, որ հրաժարականի դիմումն այսօր է ներկայացրել։ Հարցին՝ ո՞րն է պատճառը՝ քաղաքական իրողություննե՞րը, թե այլ հանգամանքներ կան, նա պատասխանեց. «Պատճառ չեմ նշել։ Ոչ մի բան չկա, ուղղակի չեմ ուզում աշխատել։ Դիմումում գրել եմ՝ իմ դիմումի համաձայն խնդրում եմ ազատել աշխատանքից»։ Հովիկ Աբովյանը ՀՀ Տավուշի մարզպետի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թ. մայիսի 15-ից։ ՀՀԿ անդամ է։

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am