Վիգենը երկար ժամանակ կաբինետային երեխա-օգնականի կարգավիճակից դուրս չի եկել

Չէի ուզում անդրադառնալ Վիգեն Սարգսյանին, բայց տեսնելով, որ շուրջ մեկ տասնյակ ստատուսչիներ փորձում են նրան սրբացնել՝ այնուամենայնիվ, որոշեցի գրել: Իմ հարազատ ԵՊՀ Միջազգային հարաբերությունների նախկին շրջանավարտների հետ էինք խոսում, որոնք Վիգենի կուրսեցիներն էին եղել: Անդրադառնալով Արմեն Գրիգորյանին ուղված նամակին՝ նրանցից մեկն ասած. «Վիգենն այդպես էլ չհասունացավ»: Ես ասացի, որ Վիգենը ոչ այնքան տհաս է, ինչքան որ չի կարողացել հաղթահարել երեխայի փուլը: Այս տղային ուսանող ժամանակներից վերցրել, դրել են բարձրաստիճան պաշտոնյայի օգնական և տևական ժամանակ նա եղել է միայն սեփական շեֆերով (և հատկապես Սերժ Սարգսյանով) հիացող, նրանց ցանկությունները գրագետ ձևակերպող, նրանց ասած հիմարությունները ցրող տղա, որը զուրկ է եղել նախաձեռնողականությունից, որոշումներ ընդունելու հնարավորությունից և այլ կարևոր հատկանիշներից: Վիգենը երկար ժամանակ կաբինետային երեխա-օգնականի կարգավիճակից դուրս չի եկել, ինչը թույլ չի տվել նրան սոցիալականացվել: Այս առումով նա երբեք ինքնուրույն գործիչ չի եղել և չի կարող լինել, քանզի պորտալարով է կապված Սերժ Սարգսյանի հետ: Կտրիր այդ պորտալարը Վիգենից, կմնա ոչինչ: Եվ այդ առումով երիցս ճիշտ է Արմեն Գրիգորյանը, որը Վիգենին ուղված նամակում նշում է, որ իրենց մեջ աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն կա: Հիմա Վիգենի փիառին լծվածներին կուզեի ուղղակի ասել՝ թողեք մեծանա էդ երեխան: Եթե իր քաղաքական հայրը նրան ուզում է կուսակցության ղեկավար պատկերացնել (իրականում համոզված եմ, որ Սերժ Սարգսյանը կուսակցության ղեկը ոչ մեկի չի վստահելու, և նրան հեռացնելու միակ ձևը կուսակցության ներսում թավշյա հեղափոխությունն է), ապա թողեք կուսակցության ղեկավարի ամենօրյա բարդ աշխատանքի մեջ հասունանա, սոցիալականացվի, ճանաչի հասարակությունը և հասկանա իրականությունը: Երեխային անտեղի գովելով են փչացնում: Իսկ Վիգեն Սարգսյանը դեռ երեխա է: Հայկ Խանումյանի ֆեյսբուքյան էջից

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am