Սահակ Մինասյանի ֆան-ակումբի «էվրիկան»

ՇՊՀ դասախոս Գագիկ Համբարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.  Շիրակի պետհամալսարանի նախկին ռեկտոր, Շիրակի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար, պրիմիտիվության և մարտնչող տգիտության գլուխգործոց Սահակ Մինասյանից այլ «հոդվածիկ» սպասելն ավելորդ էր,որը հրապարակվել էր ԶԼՄ-ներից մեկում: Հետաքրքիր է,մեկը չկա դրան ու դրա ֆան-ակումբին հարցնի՝ եթե այսքան տեղեկություններ ունեին, ու՞մ համար էին պահել ու չէին հրապարակում: Ինչի՞ համար էին 8 ամիս սպասում: Հուսանք,համապատասխան մարմինները շատ արագ կարձագանքեն այս «տեղեկություններին»: Համապատասխան մարդկանց ուղղված ծիծաղելի և պրիմիտիվ մեղադրանքներին չեմ էլ անդրադառնա: «Մեղադրվողները» իրենք երևի կարձագանքեն իրենց ուղղված զրպարտություններին: Ինձ միայն մի փաստ է զարմացնում: Գրեթե երկու տարի ռեկտոր աշխատելուց հետո էլ սույն կոռումպացվածը չհասկացավ,որ ուսանողների թվաքանակը կապ չի կարող ունենալ դասաժամերի հետ: Եթե կա կուրս, լինի դա 50, թե 10 ուսանողներից բաղկացած,միևնույն է այդ կուրսերում նույն քանակությամբ դասաժամեր են պարապում: Սեփական սխալները երբեք դաս չդարձան այդ անձի համար,ով ընդամենը ամիսներ առաջ կամայականորեն բուհում կրճատել էր լսարանային ժամերը իր սանդղակով որոշված, այսպես կոչված, թերբեռնված կուրսերում: Այդ որոշումը շատ արագ բեկանվեց այդ ժամանակվա ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի կողմից: Հիմա էլ կրկին շարունակում է իր պատվիրած հոդվածներում լսարանային ժամերի ու ուսանողների քանակի մասին բարբաջել: Ամենածիծաղելին մեր բուհի դասախոսի «հատուկ» նկարահանումն էր...Նրան ֆիքսելու փոխարեն անդրադառնայիր այդտեղ գտնվող մարդկանց,ովքեր կապ չունեին ՇՊՀ-ի հետ: Օրինակ՝Սահակ Մինասյանի քրոջ թոռանը և ՀՀԿ-ի մարզային կառույցի գործավարուհուն,ովքեր որևէ կապ չունեն մեր համալսարանի հետ,սակայն գերակտիվություն էին դրսևորում: Էլ չասեմ Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչների մասին,որոնք այժմ էլ աշխատանքից հետո հավաքվում են ՀՀԿ մարզային կառույցում: Բողոք-նամակի պահով էլ հետաքրքիր փաստեր են ի հայտ գալիս...Ասում են,որ ձեռագիրը չի պատկանում բողոքավոր ուսանողուհուն: Հ.Գ.Ինչպես կասեր ժամանակակից «հանճարներից» մեկը՝ «Խոսել չգիտես,չխոսել էլ չգիտե՞ս»: Այս կարգախոսով պետք է առաջնորդվեն Սահակ Մինասյանի ֆան-ակումբի ներկայացուցիչները:

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am