Միակ կին պրոկտոլոգ-վիրաբույժը Հայաստանում. մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ

Անահիտ Գևորգյանը այսօրվա դրությամբ Հայաստանում միակ կին պրոկտոլոգ- վիրաբույժն է։ 1984-ին նա եկել է աշխատելու Պրոկտոլոգիայի նորաբաց ինստիտուտ, որը հետագայում դարձել է «Իզմիրլյան» բուժկենտրոն։ Բժշկի խոսքով՝  իր հիվանդների 80 տոկոսը կանայք են։ Նրանք հատուկ են փնտրում կին բժշկի, որպեսզի կարողանան նրա հետ կիսվել իրենց «նուրբ  խնդիրներով»։ NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Անաhիտ Գևորգյանը պատմել է, որ Երևանի բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո՝ 1980-ին, նա անցել է ինտերնատուրա «Մալաթիա» հիվանդանոցում, որտեղ մասնագիտացել է վիրաբուժության մեջ։ Որից հետո երեք տարի աշխատել է Կիրովականի (Վանաձորի) բուժկենտրոնում։ Անահիտ Գևորգյանին ժամանակին հրավիրել  էին աշխատելու «Էրեբունի» բուժկենտրոնում, էնդոկրին վիրաբուժության նոր բաժնում, սակայն նա ընտրել էր Պրոկտոլոգիայի ինստիտուտը, որտեղ նորաբաց ամբիոնին կին վիրաբույժներ էին պետք։ Նա այստեղ  կոլոպրոկտոլոգիայի գծով կլինօրդինատուրա է անցել, իսկ ավելի ուշ՝ 1992-ին, պաշտպանել է թեկնածուական թեզ, ու այդ ժամանակվանից ի վեր Հայաստանում միակ կին վիրաբույժ- պրոկտոլոգն է։ Բժշկուհու խոսքով՝ երբ ինքը ավարտեց ինստիտուտը,  Հայաստանում դեռ առհասարակ գործող կին – վիրաբույժներ չկային։ Այսինքն գինեկոլոգներ ու քիթ- կոկորդ- ականջի բժշկուհիներ կային, բայց մեծ որովայնային վիրաբուժության մասնագետներ չկային։ Այնպես որ Անահիտ Գևորգյանը Հայաստանում առաջին նման մասնագետն է։ «Մեր պրակտիկայում հիվանդների հիմնական մասը կոլոռեկտալ քաղցկեղով մարդիկ են։ Ես գիտեմ, որ ճիշտ եմ ընտրել իմ մասնագիտությունը՝ յուրաքանչյուր հիվանդի հետ դու ապրում ես նրա դժվարություններով ու նրա ձեռքբերումներով։ Ու յուրաքանչյուր հիվանդի հաջողությունները քո հաղթանակն է մահվան հանդեպ։ Ամբողջ աշխահում ապրելիության լավագույն ցուցանիշը 3-5 տարի է ։ Մենք ունենք հիվանդներ, որոնք վաղուց են հատել այդ շեմը»,- ասում է նա՝ հավելելով, որ եթե կոլոռեկտալ քաղցեղը չվիրահատվի, ապա մարդը դատապարտված է մահվան, նույնիսկ եթե մետաստազներ չունի։ Կոլոռեկտալ  քաղցկեղի բուժման վիրահատությունները բարդ են, աշխատատար ու ծավալուն։ Ընդ որում հաճախ ստիպված են լինում վիրահատությունն ավարտել  հաստ  աղին որովայնային խոռոչի պատի վրա հանելով ու կոլոստոմա դնելով։ Բայց, ինչպես ասում է վիրաբույժը, որոշ դեպքերում բժիշկները պարզապես այլ ելք չեն ունենում։ Նա նշեց, որ ժամանակին ձեռնարկվել են այլ օրգանների մկաններից արհեստական սֆինկտեր (սեղմամկան) ստեղծելու փորձեր, բայց այդ  սֆինկտերները «վատ էին աշխատում» ու արդյունքում էլ ավելի էին վատացնում հիվանդների կյանքի որակը, քան կղղանքընդունիչները։ Բժշկուհու խոսքով՝ ուռուցքաբանական հիվանդներից բացի իրեն հաճախ են դիմում խոցային կոլիտով, Կրոնի ու Գիրշպրունգի հիվանդություններով մարդիկ, որոնք երկար հաստ աղիով են ծնվել։ Այդ հիվանդներից շատերը երիտասարդներ են, բայց նույնիսկ նրանք են չափից ուշ դիմում բժշկի։ «Կարելի է ասել, որ մենք միշտ աշխատում ենք բարդացած դեպքերի հետ»,- ասում է նա։ Կոլոպրոկտոլոգ Անահիտ Գևորգյանը հիշեց, որ դոլիխոմեգասիգմայի  հիվանդությամբ իր ամենաերիտասարդ հիվանդը 14-ամյա տղա  էր (դա 1988-ին էր)։ 2016-ի դեկտեմբերին նա վիրահատել էր մի 22-ամյա երիտասարդ կնոջ։ Երկու հիվանդներն էլ ունեին մեծ կղղանքային քարեր, ու նրանց որովայնները նման էին հղիության վերջին ժամկետում գտնվող հղի կանանց փորերին։ Վիրաբույժը նշեց, որ «Իզմիրլյան» բուժկենտրոնը սարքավորված է պրոկտոլոգիական վիրահատությունների իրականացման համար բոլոր անհրաժեշտ գործիքներով՝ այդ թվում մեկանգամյա կարող, բերանակցող ապարատներով, որոնք զգալիորեն հեշտացնում են վիրաբույժի գործն ու կրճատում վիրահատության ժամանակը։ «Աշխատում եմ երկու սկզբունքով։ Առաջինը, որ միայն դու կարող ես օգնել այդ հիվանդին, և երկրորդը, որ դու ստանաս քեզ բավարարող արդյունք, որը կօգնի հիվանդին երկար ապրել»,- ասաց նա։

դիտվել է 5764 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am