Կկայանա՞ Թրամփ-Ըն հանդիպումը, թե՞ կսկսվի հակասությունների նոր փուլ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որը մեծ հույս ուներ, որ շուտով Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ նախատեսված հանդիպման արդյունքում կլուծվեր այդ երկրի միջուկային խնդիրը, այսօր վստահ չի ասում նույնիսկ, կկայանա հանդիպումը, թե ոչ։ Բայց հույսն իհարկե մեռնում է ամենավերջում։ Մինչեւ հաջորդ ամիս Կիմ Ջոն Ընի հետ հանդիպումը, Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունեց Հարավային Կորեայի իր պաշտոնակցին ու հայտարարեց, որ հանդիպման համար Միացյալ Նահանգներն ունի պայմաններ, ու եթե Հյուսիսը չընդունի այդ պայմանները, հանդիպում տեղի չի ունենա։ Մինչ այդ Հյուսիսային Կորեան էր հարցականի տակ դրել հանդիպման հնարավորությունը, երբ ԱՄՆ-ը ու Հարավային Կորեան սկսեցին համատեղ զորավարժություններ, իսկ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթընն առաջարկեց ՝՝Լիբիայի ոճով՛՛ Կորեական թերակղզու ապամիջուկայնացում։ Հիշեցնենք, որ Լիբիայի նախկին ղեկավար Մոամար Ղադաֆին 2ՕՕ3 թվականին հրաժարվեց միջուկային զենքերից եւ 8 տարի անց ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ապստամբության արդյունքում գահընկեց արվեց, հայտնաբերվեց լքված մի խրամատում եւ հրազենային կրակ ստացավ գլխին։ Արդյո՞ք նույնը տեղի չի ունենա Կիմ Ջոն Ընի հետ։ Ո՞վ է երաշխավորը։ Այդ դերում փորձում է հանդես գալ Թրամփը, որն ասում է.՝՝Մենք կապահովենք նրա անվտանգությունը։ Այս մասին մենք խոսել ենք սկզբից։ Նա կապրի անվտանգ, կլինի երջանիկ, նրա երկիրը կհարստանա ու կբարգավաճի՛՛։ Սակայն, պատրաստվելով հանդերձ ոչնչացնել միջուկային փորձարկումների այս փորձադաշտը, Հյուսիսային Կորեան շարունակում է կասկածի տակ դնել հանդիպման հնարավորությունը եւ հիշեցնում ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունների նկատմամբ իր խիստ ընդդիմությունը։ Այսինքն՝ տասնամյակներ տեւած անվստահությունն ու փոխադարձ ատելությունը մի քանի օրում կամ ամսվա ընթացքում մոռանալն այնքան էլ հեշտ չէ, ասում են փորձագետները։ Նրանցից Ռոբերտ Մենինգի խոսքերով, ՝՝Ամեն ինչ շատ դանդաղ է առաջ գնալու։ Կարծում եմ, առաջին դրական քայլը կարձանագրի Թրամփի ու Հարավային Կորեայի նախագահ Մունի միջեւ հանդիպումը՛՛։ Իսկ հանդիպումից հետո Հարավի բարձրաստիճան պաշտոնյաներից ոմանք ասել են, թե Կիմ Ջոն Ընի եւ Դոնալդ Թրամփի միջեւ նախատեսված բանակցությունները տեղի կունենան 99.9 տոկոսի հավանականությամբ։ amerikayidzayn.com

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am