Մնացական Բիչախչյանը հերքում է

ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը պարզաբանում է տարածել՝ այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին բողոք ներկայացրեծ քաղաքացու վերաբերյալ: «Այսօր ՀՀ կառավարության շենքի դիմաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին մոտեցել է քաղաքացին և բողոքել, որ մինչ այժմ իրեն անձնագիր չեն տրամադրում հաշվառման հասցե չունենալու պատճառով։

Պարզաբանում եմ, որ հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը։ Իր անձնագիր ստանալ խնդրի կապակցությամբ անձամբ ինձ է դիմել Արմեն Նապոլեոնի Խալոյանը (ծնված՝ 03.02.1963թ.)՝ տեղեկացնելով, որ չունի մշտական բնակության վայր, այդ իսկ պատճառով չի կարող ստանալ անձնագիր։ Քաղաքացուն իրազեկվել է, որ անձնագիր ստանալու և փոխանակելու համար ՀՀ օրենսդրությամբ պարտադիր պայման է սահմանված հաշվառման հասցե ունենալը։ Վերջինս տեղեկացրել է, որ մշտական բնակության վայր չունի և ժամանակ առ ժամանակ բնակվում է տարբեր վայրերում։ Վերջին բնակության վայրը Էրեբունի համայնքն է։ Անձամբ իմ կողմից կապ է հաստատվել անձնագրային ծառայության ղեկավարի հետ և հանձնարարվել խնդրին լուծում տալ։ Դեռևս 11.01.2017թ. Արմեն Նապոլեոնի Խալոյանը ստացել է ՀՀ քաղաքացու անձնագիր՝ հաշվառվելով տվյալ պահին իր բնակության վայրի հասցեով։ Այս պահին անձը բնակչության պետական ռեգիստրի բազայում ունենալով հաշվառում՝ անձնագիրը կորցնելու կամ օգտագործման համար ոչ պիտանի լինելու պատճառով կարող է անխոչընդոտ իրացնել իր անձնագիր ստանալու իրավունքը։ Մյուս բոլոր հարցերը, որը կապված է բնակարանից զրկվելուն, անձնագրային և վիզաների վարչության իրավասություններից դուրս է»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Մնացական Բիչախչյանը։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am