ԱԻՆ կադրային քաղաքականությունը կփոխվի

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 23-ին այցելել էր ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադե­միա (ՃԿՊԱ): Կրթօջախի գործունեությանը նախարարին ծանոթացրեց ՃԿՊԱ ռեկտոր, փ/ծ գեներալ-մայոր Հ. Մաթևոսյանը: Նախարարին ներկայացվեցին ակադեմիայի տեխնիկական հագեցվածությունը՝ փրկարարական գույքն ու սարքավորումները, փրկարարների վերապատրաստման համար նախատեսված տեխնիկական միջոցները, արագ արձագանքման փրկարարական գույքը և այլն:

ԱԻ նախարարը շրջեց ԲՈՒՀ-ի դասասենյակներով, մասնագիտական՝ «Հրդեհային պաշտպանու­թյուն», «Փրկարարական գործ», առաջին բուժօգնության և խաղարկային լսարաններով, ծանոթացավ ՃԿԱԿ կարգավար-օպերատորների վերապատրաստման համար նախատեսված հատուկ լսարանի հնարավորություններին և եղավ ակադեմիայի գրադարանում: Այն հագեցած է համակարգչային տեխնիկայով, գործում է նաև էլեկտրոնային գրադարան: ՃԿՊԱ ռեկտոր Հ. Մաթևոսյանի խոսքով՝ լայնածավալ աշխատանք է տարվում հանրության շրջանում անվտանգության մշակույթի ձևավորման ողղությամբ: Գրադարանի նյութերը նախատեսված են մանկապարտեզի երեխաներից մինչև ԲՈՒՀ-ի ուսանողների համար՝ ներառյալ մեթոդաբանությունը և ներառական ծրագրերը: ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը հանդիպեց նաև ՃԿՊԱ աշխատակիցների և դասախոսական անձնակազմի հետ: Նախարարին ներկայացվեցին ԲՈՒՀ-ի առաջնային հրատապության և գերակա խնդիրները: Դրանք հիմնականում առնչվում էին տեխնիկական հագեցվածության, օրենսդրական բարեփոխումների, անձնակազմի սակավության և հանրապետության տարբեր կրթօջաններում պլանավորված կրթական ծրագրերի իրականացման հետ: Ողջունելով ակադեմիայի անձնակազմին՝ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց, որ լրջագույն փոփոխություններ են նախատեսվում ԱԻ նախարարության կադրային քաղաքականությունում: «Յուրաքանչյուր տարի ակադեմիան շուրջ 200 շրջանավարտ է տալիս, սակայն ըստ մեր ունեցած վիճակագրության՝ նախորդ տարիներին նրանցից միայն մեկ կամ երկու հոգի է նախարարությունում ընդունվել աշխատանքի: Այս թվերը, մեղմ ասած, գոհացուցիչ չեն: Այսուհետև առաջնահերթությունը կտրվի ակադեմիայի լավ և գերազանց առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտներին»,- ասաց Հ. Ռոստոմյանը: Նախարարը նշեց նաև, որ աշխատակիցների կողմից բարձրաձայնված խնդիրները կուսումնասիրվեն և կլուծվեն հրատապ կերպով շատ մոտ ապագայում: Նշենք, որ Ճգնա­ժա­մային կառավարման պետական ակադեմիան ստեղծվել է 1992 թ.: Այն կրթական ու գիտական պետական բարձրագույն ուսումնական հաստատություն է, որի գործունեությունը նպատակաուղղված է քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության բնագավառում կրթական, գիտական, մեթոդական, փորձագիտական, հրատարակչական աշխատանքների և ուսումնառության իրականացմանը: Ակադեմիան իրականացնում է միջին և բարձրագույն մասնագիտական կրթության երեք հիմնական կրթական ծրագրեր՝ մասնագետի, բակալավրի ու մագիստրոսի որակավորման աստիճանների շնորհումով: Կազմակերպվում են հանրապետության կառավարման մարմին­ների ղեկավար կազմի և մասնագետների վերա­պատ­րաստ­­ման դասընթացներ:

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am