«Մարդիկ միշտ դժգոհել են ոչ թե արագաչափերի գոյությունից, այլ նրանից, թե ում է գնում այդ գումարները»

Զոհրաբ Եգանյանի հրապարակումը. «Արագաչափերի և տեսանկարահանող սարքերի հետ կապված կոնկրետ առաջարկություն ՀՀ կառավարությանը․ Թերևս քննարկման առարկա չէ այն, որ երթևեկությունը վերահսկող այս սարքերը պետք է մնան ու առանց դրանց մենք բազմաթիվ վթարների ու մարդկային կորուստների ականատեսը կլինենք, նույնիսկ ոստիկանապետի մակարդակով ընդունվեց այն փաստը, որ վերջին օրերին մահվան դեպքով վրաերթերի թվի աճ կա։

Առաջարկում եմ կառավարությանը, որ ստեղծի հիմնադրամ, որտեղ կուղղվեն այդ սարքերի տուգանքներից ստացված գումարները և ամեն եռամսյակը մեկ անգամ այդ գումարները կուղղվեն փոքր քաղաքներին։ Եկեք միասին գնանք Ճամբարակ, Բերդ, Թումանյան, Մարալիկ, Վեդի, Թալին, Վարդենիս, Ստեփանավան, Արթիկ ու տեսեք, թե ինչպես են այնտեղ ապրում մարդիկ, տեսեք դպրոցների մանկապարտեզների, չեղած այգիների ու խաղահրապարակների վիճակը, այնտեղ ապրող երեխաներից մեր երեխաները առավել չեն ու Հայաստանում պետք է բոլորը նորմալ միջավայրում մեծանան։ Ակնկալում եմ, որ Վարչապետը կհանձնարարի տարածքային կառավարման նախարարին իջեցնել հանձնարարականներ 10-12 քաղաքային համայնքների ղեկավարներին կազմել համայնքներում առաջնային լուծում պահանջող խնդիրների ցանկը, դրանց մեջ կներառվեն ոչ միայն շենք-շինություններ, այգիներ և խաղահրապարակներ, այլ Տեխնոպարկերի և փոքր արտադրամասերի կառուցում։ Դրանից հետո համապատասխան հանձնաժողովները կայցելեն համայնքեր ու կքննարկեն առաջարկները տեղում, որից հետո կսկսվի կոնկրետ աշխատանք։ Ամենուր պետք է լինի Երևանի նման վիճակ, ասֆալտապատ փողոցներ, գեղեցիկ այգիներ և այլն։ Հավատացնում եմ ձեզ, սա մարզերը փրկելու ամենաիրատեսական քայլը կարող է լինել, եթե նման որոշում լինի, ապա ես ուրախությամբ կտանեմ ու կմուծեմ տուգանքները, ավելին՝ ամիսը մեկ անգամ անվտանգ վայրում խախտում կանեմ։ Մարդիկ միշտ դժգոհել են ոչ թե արագաչափերի գոյությունից, այլ նրանից, թե ում է գնում այդ գումարները։ Տղեք անկախ ամեն ինչից՝ կարևորը Հայաստանն է, սա լավ գաղափար է ու հաստատ աշխատելու է, մեկ տարի հետո մենք հրաշք համայնքներ ենք ունենալու»։

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Իրանը 10 բալիստիկ հրթիռ է արձակել Հորդանանի «Ազրակ» ռազմաբազայի վրա Ինչո՞ւ է Արայիկ Հարությունյանը հեռանում. Փաշինյանի պատասխանը նոր հարցեր է առաջացրել. «Ժողովուրդ» Մհեր Ախտոյանը եւ հայրն արտերկրում անհետացել են․ «Հրապարակ» Մի մարդ է որոշում ․ «Հրապարակ» Անդրանիկ Քոչարյանը չի ուզում Ալեն Սիմոնյանի վիճակում հայտնվել․ «Հրապարակ» Դատավորները չեն վախենում Փաշինյանից. «Հրապարակ» Ովքեր են Ալեն Սիմոնյանի դեմ աշխատել, որ նրան որևէ պաշտոնի չի նշանակում Փաշինյանը. ցուցակ. Ժողովուրդ Խոսնակի թեժ մրցույթ. Փաշինյանը նոր թեկնածուներ է դիտարկում. «Ժողովուրդ» ՔՊ-ական Տավրոս Սափեյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից Արմավիր քաղաքում գարշահոտ ու հակասանիտարական վիճակը անհանգստացնում է բնակիչներին Դիլիջանի ոլորաններում վթար է եղել. կան վիրավորներ «Բրյուսել գնացող լինի՝ Մարթա Կոսին մի կիլո լոլիկ ուղարկեմ»․ Արմեն Աշոտյան Վարդան Ղուկասյանի որդին՝ Սպարտակ Ղուկասյանը Մինչ Երևանը զբաղված է ներքին հարցերով, Բաքուն ձեռք է բերում օդային գերակայություն. Արա Պողոսյան Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան իր զորակցությունն ու աջակցությունն է հայտնում Գագիկ Ծառուկյանին Սամվել Կարապետյանի տնային կալանքը երկարաձգվեց Սպառնալիքներով չեն կոտրի հաղթողների կամքը․ Հրաչյա Ռոստոմյան Ավտովթար Արմավիրի մարզում․ բախվել են «Lada Priora»–ն ու «ԿամԱԶ» մակնիշի բեռնատարը, կան վիրավորներ ՔՊ-ական Վաղարշակ Հակոբյանը հրաժարվում է պատգամավորական մանդատից «Հայաստանի և ԵՄ-ի տնտեսական համագործակցության մասին պատմությունը հեքիաթ է»․ Մեսրոպ Առաքելյան Մեզ լռեցնել չի ստացվելու․ «Մայր Հայաստան» «Արեգնազ Մանուկյանի կալանավորումն ամոթալի փաստ է»․ Ռուբեն Մելիքյան Արեգնազ Մանուկյանը կալանավորվել է Վանաձորում «Opel Astra»-ն վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրվող հատվածով անցնող հետիոտնին Բարսելոնայում գրանցվել է վերջին 112 տարիների ամենաբարձր ջերմաստիճանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am