Վերին Լարսին այլընտրանք է նշմարվում

«168 Ժամ» թերթը գրում է. «Հայաստանը Ռուսաստանին կապող Վերին Լարսի ցամաքային ուղուն այլընտրանք է նշմարվում: Այդ մասին հայտարարություններով են հանդես գալիս վրաց իշխանությունները, սակայն փորձագետները դեռ վաղ են համարում խոսել Աբխազական երկաթուղու կամ այլ ցամաքային ճանապարհի գործարկման մասին, որում մասնակցություն կունենան Աբխազիան, Հարավային Օսիան: «168 Ժամի» հետ զրույցում Վրաստանի Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար, վրացի քաղաքագետ Կախա Գոգոլաշվիլին ասել է, թե ակնհայտ է, որ Վրաստանի ժողովուրդը չի կարող անուղղակիորեն ճանաչել Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը, սրանք դեռ բանակցային հարցեր պետք է լինեն: «Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի Վրաստան կատարած այցից հետո Վրաստանի ընդդիմությունը քննադատություններ սկսեց իշխանությունների հասցեին՝ մեղադրելով դավաճանության մեջ, քանի որ իսկապես անընդունելի կլինի անուղղակի ճանաչումը ռուս-վրացական պատերազմից հետո: Պետք է հասկանալ, թե ինչպես է Ռուսաստանը պատկերացնում այս համաձայնագրի իրագործումը, սա շատ կարևոր հարց է: Նաև կարևոր է, թե ինչպես է Վրաստանը պատկերացնում: Բայց հասկանալով խնդրի կարևորությունը Հայաստանի համար՝ կողմերը պետք է փորձեն ելքեր փնտրել: Գուցե իսկապես այնպիսի անցքեր գտնվեն համաձայնագրում, որ հնարավոր լինի կյանքի կոչել այլընտրանք Լարսին», - ասել է Կախա Գոգոլաշվիլին: Մեկ այլ վրացի քաղաքական վերլուծաբան՝ Սոսո Ցինցաձեն, այն կարծիքին է, որ ըստ էության մեծ առաջընթաց այս համաձայնագրի կատարման հարցում տեղի չի ունեցել, բացի Ռուսաստան-SGS պայմանագրի ստորագրումից: «Ավելի հավանական եմ համարում, որ Աբաշիձեն իր այս անդրադարձով փորձում է նոր ազդակ հաղորդել հայ-վրացական հարաբերություններին, ցույց տալ քաղաքական հարաբերությունների խորացման, պատրաստակամության նոր մակարդակ ՀՀ նոր իշխանություններին», - ասել է նա»: Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am