ԱԻՆ-ում ստուգումներ են սկսել. կադրային փոփոխություններ կհետեւեն

«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԻՆ փրկարար ծառայությունում նորանշանակ նախարար Հրաչյա Ռոստոմյանի հանձնարարությամբ ստուգումներ են սկսվել անկախ հանձնաժողովի եւ Վերահսկիչ պալատի կողմից։ «Ստուգումները չեն արվում անելու համար, բոլոր նրանք, ովքեր խախտումներ են թույլ տվել, կպատժվեն»,- վստահեցրեց Ռոստոմյանը, ով օրերս ԱԻՆ փրկարար ծառայության պետի պաշտոնից ազատեց տխրահռչակ Մուշեղ Ղազարյանին՝ գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկին։ Տեղեկություններ կան, որ նրա ղեկավարած կառույցում լուրջ չարաշահումներ են կատարվել, Ռոստոմյանն էլ, հավանաբար, որոշել է «մաքրել» տարածքը, որպեսզի հետո չջարդվի իր վրա։Ղազարյանի պաշտոնանկության հիմքերի մասին նախարարն ասաց․ «Մարդիկ, որոնք պրոֆեսիոնալ են, անբասիր ու բարի համբավ ունեն, բնականաբար, շարունակելու են աշխատել՝ անկախ ունեցած քաղաքական հայացքներից։ Իսկ այս կոմպոնենտների բացակայության պարագայում, անկախ ունեցած հովանավորներից, չեն աշխատի»։ Հետաքրքրվեցինք՝ Մուշեղ Ղազարյանը համբավի՞, թե՞ պրոֆեսիոնալիզմի խնդիր ուներ։ «Այս պահին ես կարող եմ ասել, որ նախարարությունում, մասնավորապես՝ փրկարար ծառայությունում, ստուգումներ են, բոլոր նրանք, ովքեր խախտումներ են թույլ տվել, կպատժվեն»։ Նա չբացառեց, որ ստուգումների ավարտից հետո՝ մեկ ամսից, դարձյալ կադրային փոփոխություններ կլինեն։ Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am