Գործադիր մարմնի անդամները նոր են նշանակվել, ու դեռևս նրանց լավ չեմ ճանաչում. այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ի՞նչ հարցեր են տալու կառավարության նոր անդամներին, ի՞նչ խնդիրներ են բարձրաձայնելու: Դիտարկմանը, որ «Ելք» խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը հայտարարել է, թե երիտասարդ նախարարներն անփորձ են «ատկատների ու կոռուպցիայի» հարցում, Սարոյանն արձագանքեց. «100 տոկոս ճիշտ է ասել, ջահել են դեռ, սովոր չեն, բայց կսովորեն: Տա աստված, որ չվերցնեն կաշառք: Ջահել են, թող աշխատեն, պտի անպայման քյաֆթառներ ըլնե՞ն... Վլաստը տվինք, պրծանք, էլ ի՞նչ եք ուզում: Ինչ թուղթ բերի Նիկոլը, կնոպկեն կգնա»:
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը