100-ամյակը միայն մայիսի 28-ը չէ. Նիկոլ Փաշինյան

ՀՅԴ պատգամավոր Ռուզաննա Առաքելյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հարցրեց, թե Առաջին հանրապետության հարյուրամյակին նվիրված ինչ միջոցառումներ են ձեռնարկում: Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո երկու խորհրդակցություն եմ անցկացրել Առաջին հանրապետության 100-ամյակի միջոցառումների հետ կապված: Այնուհետև հավելեց, որ տոն է լինելու ոչ միայն մայիսի 28-ը, այլ ողջ տարին եւ վստահեցրեց, որ պատշաճ մակարդակով պետք է նշվի, հրապարակում նշվելու է, հրավառություն է լինելու: «Քաղաքական իրադարձությունների պատճառով ուշադրությունը 100-ամյակի միջոցառումներից որոշակի տեղափոխվել է, բայց դրանք կանցնեն պատշաճ: 100-ամյակը միայն մայիսի 28-ը չէ: Մշակույթի նախարարի հետ ևս քննարկել ենք այս թեման, որ ցուցադրություններ պետք է կազմակերպվեն, ցուցահանդեսներ: Տեղի է ունենալու ռազմական շքերթի տարրեր պարունակող միջոցառում Սարդարապատում, տոնական համերգ Երևանում»,- ասաց վարչապետը: Ռ. Առաքելյանը նաեւ հարցրեց, թե Արամ Մանուկյանի արձանի ճակատագիրն ի՞նչ է լինելու: Փաշինյանը պատասխանեց, որ Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը որոշակիորեն հետաձգվում է. «Մենք շատ կարեւորում ենք արձանի տեղադրման արարողությունը, այն, անպայման, տեղի կունենա, որոշակի մտահոգություններ կան արձանի տեղի հետ կապված: Քիչ հեռավորության վրա գտնվում է Գարեգին Նժդեհի արձանը, քաղաքաշինական առումով պետք է հասկանալ, թե ինչքանով է այդտեղ տեղադրելը ճիշտ»:

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am