Աշոտ Սուքիասյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետին

Այդ բանտում հայտնվել եմ իմ ազնիվ անունը մաքրելու համար, և անտրամաբանական է, որ Տիգրան Սարգսյանի հետ հանցանք՝ միլիոնավոր դոլարներ հափշտակելու, փողերի լվացում կատարելու դեպքում մի օր էլ չէի մնա բանտում: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած բաց նամակում հայտարարել է «Օֆշորի գործով» ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը: Աշոտ Սուքիասյանի բաց նամակը «Փաստինֆո»-ին տրամադրել է նրա պաշտպան Կարեն Հակոբյանը: «Ցանկանում եմ մի քանի խոսքով ներկայացնել անձս, ով տարիներ շարունակ ներկայացվել է որպես հանրահայտ օֆշորային գործով թալանչի, և «խեղճ» Փայլակի ունեցվածքի, հազարավոր աշխատատեղերի, ավելի կոնկրետ մեր հայրենիքում 10.000 աշխատատեղ ստեղծելը խափանողի»,- նշում է Ա.Սուքիասյանը՝ հավելելով, որ ինքը՝ լինելով ոսկերիչ, ադամանդագործ, իր ողջ կյանքը ներդրել է «իմ Հայաստանի զարգացման գործին», երբ հազարավոր գործարարներ փախչում էին և չէին ցանկանում բիզնեսով զբաղվել Հայաստանում։ 1990-ականներից զբաղվել է ոսկերչությամբ և ադամանդագործությամբ, արտադրամասեր է հիմնել Հայաստանում և արտերկրում։ «Այդ տարիներին իմ ուժերի սահմաններում աշխատատեղեր եմ ստեղծել, նպաստել եմ երկրիս սահմանների պաշտպանությանը, սակայն Աստվածավախ հավատացյալ լինելուվ, չեմ ցանկանում ինքս ինձ գովաբանել, քանի որ ըստ Սուրբ գրքի պետք է աջ ձեռքով արածը ձախ ձեռքը չիմանա», - նշում է Ա.Սուքիասյանը։ Նախկին գործարարը նշում է, որ 2000թ․ իր կողմից ձեռք բերված «Ձորագյուղ» ԱԿ-ում զարգացրել է ոսկերչությունն ու ադամանդագործությունը, միշտ մրցանակներ ստացել միջազգային մասնագիտական ցուցհանդեսներում՝ գրավելով առաջին տեղը և «մինչ Փայլակ Հայրապետյանի մշակված պլանին զոհ գնալս «Ձորագյուղ» ԱԿ-ում աշխատում էին մոտ 200 աշխատողներ, զբաղվել եմ նորարարությամբ, հանդիսանում եմ տեխնիկական գիտությունների դոկտոր»։ Աշոտ Սուքիասյանի ներկայացմամբ, Փայլակ Հայրապետյանին ոչ ոք 2009թ․ նոյեմբեր ամսին ՀՀ Կառավարություն չի հրավիրել, որտեղ ինքը՝ Ա.Սուքիասյանը, ներկայացրել է Աֆրիկայից ադամանդի էժան հումք հանքարդյունաբերողից ձեռք բերելու իր փորձը, որն ինչպես հետագայում պարզվել է, «Փայլակի մոտ միտք է առաջացրել մաքրել իր վարկերով և պարտքերով ծանրաբեռնված, ոչ մի աշխատատեղ ստեղծելու համար չօգտագործվող անշարժ գույքը, որը բանկերի և պարտքատերերի կողմից հայտնվել էր աճուրդներում»։ Օրինակ՝ HSBC-Հայաստան բանկում և ՀՀ Զարգացման բանկում։ «Նա հեղինակազրկված էր որպես վստահելի վարկառու, առավել ևս ձեռներեց, այդ պատճառով էլ իր բազմաթիվ խնդրանքներով դարձավ իմ գործընկերը, որի իրական նպատակն էր ինձ և բանկերին «գցելը»»,- նշում է Աշոտ Սուքիասյանը։ Ըստ բաց նամակի հեղինակի, ինքը՝ լինելով ազնիվ ձեռներեց, իր ամբողջ ունեցվածքը՝ 10․000․000 ԱՄՆ դոլարին համարժեք գույքերը գրավադրել է այդ բիզնեսի նպատակով, ինչն էլ կորցրել է Փայլակի խարդավանքների պատճառով։ «Իմ միակ մեղքն այն է, որ չեմ համաձայնել նրա առաջարկին գրավադրված գույքերը թողնել բանկին և չմարել տրամադրված վարկային պայմանագրերով ստանձնածս պարտավորությունները, այնինչ իմ խնդիրն էր բիզնես ծրագրին համապատասխան Հայաստանում աշխատատեղեր ստեղծել, ինչն էլ կատարել եմ «Մետաքս գոլդ» ադամանդի և ոսկու բորսայում հազարավոր աշխատատեղեր ստեղծելով։ Այդ գործը սկսվել էր և խափանվեց Փայլակի շնորհիվ, ով Հայաստանում և Աֆրիկայում անհիմն գործեր բացեց։ Օտար երկրում՝ Սիերա Լիոնեում գերագույն դատարանը մեղավոր ճանաչեց Փայլակի համագյուղացուն՝ Ռուբեն Մկրտչյանին Փայլակի հետ խարդախություն կատարելու համար, իսկ Փայլակը կարողացավ փախնել Հայաստան»,- նշվում է բաց նամակում։ Աշոտ Սուքիասյանը ՀՀ վարչապետին տեղեկացնում է, որ 02․10․2017թ․ դատապարտվել է ցմահ ազատազրկման, ավելի կոնկրետ՝ 16 տարի ժամանակով ազատազրկման, քանի որ իր տարիքը հաշվի առնելով՝ 16 տարին նույն ցմահ ազատազրկումն է։ «Ներկայումս դատավճիռը պաշտպաններիս կողմից բողոքարկվել է վերաքննիչ դատարան և հույս ունեմ, որ գոնե վերաքննիչ դատարանը կշտկի ստորադաս դատարանի սխալը։ Հուսով եմ, որ գոնե իմ նման գործարարների վերաբերյալ արդար դատաքննությունը կնպաստի երկրի զարգացմանը»,- նշվում է Աշոտ Սուքիասյանի բաց նամակում։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am