«Հիմա ի՞նչ է լինելու ձեր վիճակը, մենք ո՞նց ենք շարունակելու աշխատել ձեր հետ». Մարուքյանը՝ գլխավոր դատախազին

ԱԺ-ում այսօր Գլխավոր դատախազության հաշվետվության ներկայացման քննարկմանը Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն իր ելույթում հայտարարեց, որ Արթուր Դավթյանի պատասխանը քաղբանտարկյալների մասին ապշեցրել էր նաև իրեն: «Դուք ավելի եք բարդացնում ձեր՝ առանց այն էլ բարդ վիճակը: Հարցին ի պատասխան՝ ասում եք, փաստորեն, այն պաշտոնյաներն են մեղավոր, որոնք այսօր չկան, որոնց պատճառով անձինք քաղաքական հետապնդման են արժանացել ձեր կողմից: Այսինքն, ասում եք՝ այդ պաշտոնյաները չկան, իրավիճակ է փոխվել, այդ մարդկանց կարող ենք բաց թողնել: Պաշտոնյաներն էին մեղավոր էլի, որ այդ մարդկանց քրեական հետապնդման եք ենթարկել»: Սակայն Արթուր Դավթյանը Մարուքյանին մեղադրեց իր խոսքերը նենգափոխելու մեջ. «Այս իրադրությունների փոփոխման արդյունքում նվազելու շանսեր ունի վտանգավորությունը, բայց հանրությունը պետք է երաշխիք ունենա, որ այն անձը, որը դատական նիստերի դահլիճում դեռեւս սպառնում է, երբ փոխվի խափանման միջոցը, մենք դրսում չենք ունենա նույն այդ արարքի իրացումը»: Այնուհետև անդրադառնալով քաղբանտարկյալների հարցին Էդմոն Մարուքյանը նշեց. «Մենք պատրաստ ենք մեր լուման ունենալ, որ քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ չափանիշները քննարկվեն ու խնդիրներին լուծում տրվեն եւ օր առաջ այդ մարդկանց ազատություն տանք»։ Նա նաեւ հարցրեց Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու համար ԱԺ-ին ներկայացրած միջնորդության մասին. «Դուք քաղաքական հետապնդում եք իրականացրել, եւ քաղաքական իրողության փոփոխությամբ էլ դադարեցրել եք: Դուք ինքներդ ձեզ մեղադրել եք քաղաքական հետապնդում իրականացնելու մեջ, հիմա ո՞նց անենք, ի՞նչ է լինելու ձեր վիճակը, մենք ո՞նց ենք շարունակելու աշխատել ձեր հետ»:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am