Ղարաբաղյան «կաթսան» եռում է. իրավիճակը սրվում է

«Արցախն ավելի շատ պետք է ներգրավվի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում և դա պարտադիր պայման է տևական խաղաղության հասնելու համար», այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Նոր բան չէ, որ մենք պնդում ենք Արցախի մասնակցության վրա: Դա տարիներ շարունակ ասել ենք և շարունակում ենք ասել: Պարզապես այժմ իրողություններ են փոխվել, և դրա մասին թե՛ հանրապետության վարչապետն է ասել, թե՛ այլ ձևաչափերով խոսվել է, որը ենթադրում է Արցախի ավելի շատ ներգրավում բանակցային գործընթացում»,- ասել է ԱԳՆ խոսնակը: Բալայանին խնդրել են մանրամասնել՝ պաշտոնական Երևանը ինչպե՞ս է պատկերացնում բանակցություններում Ստեփանակերտի ներգրավվածության ավելացումը: «Ղարաբաղն այսպես թե այնպես ներգրավված է բանակցություններում, կան փաստաթղթեր, որոնցում նշվում է բոլոր կողմերի մասնակցության անհրաժեշտության մասին: Խնդիրն այլ է՝ Ադրբեջանը տարիներ շարունակ մերժել է ուղիղ բանակցել Ղարաբաղի հետ: Ես ցանկանում եմ ձեզ հիշեցնել, որ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնական արդյունքը՝ 1994թ. զինադադարի հաստատումը, եղել է Ղարաբաղի և Ադրբեջանի ուղիղ բանակցությունների արդյունքում: Գիտեք, որ Ղարաբաղի այն ժամանակվա ղեկավար Ռոբերտ Քոչարյանը և Ադրբեջանի այն ժամանակվա ղեկավար Հեյդար Ալիևը հանդիպումներ են անցկացրել: Գիտեք, որ եղել է ուղիղ նամակագրություն, կարծում եմ՝ Կազիմիրովի գրքին բոլորդ ծանոթ եք: Մեր խնդիրն այսօր հետևյալն է՝ որ Ադրբեջանի իշխանությունը, որը 2003-ից բանակցում է Ադրբեջանի անունից, հստակ գիտակցի, որ ամուր, տևական կարգավորման հասնելու ճանապարհը Ղարաբաղի հետ բանակցելն է: Այնպես չէ, որ մենք հրաժարվում ենք բանակցություններից: Այո, մենք որպես Հայաստան, որպես Արցախի [անվտանգության] երաշխավոր, շարունակելու ենք բանակցությունները, միևնույն ժամանակ, ասելով, որ Արցախի մասնակցությունը բանակցություններին պարտադիր պայման է՝ հստակ, հավասարակշիռ և տևական խաղաղության հասնելու համար»,- պատասխանել է Բալայանը: Այստեղ հարկ է հիշեցնել մի կարևոր դրվագ: Վարչապետի պաշտոնում ընտրվելու հաջորդ իսկ օրը Նիկոլ Փաշինյանն այցելեց Ստեփանակերտ, որտեղ մասնակցեց մայիսի 9-ին նշվող եռատոնին: Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանի հետ հանդիպմանը Փաշինյանն ասել էր․ «Պատրաստ եմ բանակցել Ադրբեջանի նախագահի հետ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության շրջանակներում, բայց նաև կարծում եմ, որ բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը: Ես նույնիսկ կհամարձակվեմ պնդել, որ պատճառներից մեկը, որ հարցի կարգավորման բանակցությունները մինչև այսօր ցանկալի արդյունք չեն տվել, թերևս նաև դա է»: Այս հայտարարություններին Բաքուն բավական կոշտ պատասխանեց, նույնիսկ սպառնալիքներ հնչեցին: Իսկ նախորդ օրերին հայ-ադրբեջանական սահմանին զոհեր գրանցվեցին՝ մայիսի 20-ին հայկական կողմում, իսկ հաջորդ օրը՝ ադրբեջանական: Պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «ֆեյսբուքի» իր էջում մայիսի 20-ի երեկոյան հետևյալ գրառում էր կատարել․ «Ադրբեջանական ԶՈւ-երը ՀՀ Ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ձեռնարկել են ակտիվ ինժեներական աշխատանքներ, նպատակ ունենալով բարելավել դիրքերը: Հայկական զինված ուժերը զգուշացրել են, որ ինժեներական աշխատանքների ակտիվացումը, ինչպես նաև այլ սադրիչ գործողություններն առաջացնում են փոխհրաձգություն և, որպես հետևանք՝ զոհեր»: Ւսկ ավելի վաղ՝ մայիսի 18-ին, Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտու նախիջևանյան ուղղությամբ տեղակայված հենակետ էին այցելել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը: ԱԳՆ խոսնակն այսօր այդ այցի առնչությամբ նշել է․ «Մենք հաստատակամ ենք, որ թույլ չենք տալու դիրքային փոփոխություն որևէ հատվածում: Սա հստակ ուղերձ է, որը նաև իրենց այցով հղել են Հայաստանի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները»: Ի դեպ, առաջիկա օրերին Երևան են այցելելու Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Բրիջիթ Բրինքը: Ըստ ամենայնի ղարաբաղյան թեման գերիշխելու Հայաստան այցելող դիվանագետների օրակարգում: Նկատվում է, որ ղարաբաղյան «կաթսան» եփվում է, իրադարձությունները բավական արագ են սկսել ընթանալ: Թամար Բագրատունի

դիտվել է 99 անգամ
Լրահոս
Հոր և որդու կալանավորումը հայի գեն չէ․ վստահ եմ՝ սրա միջով էլ կանցնենք՝ արժանապատվորեն․ Զառա Բադալյան ԵԱՏՄ երկրները կարող են Միությանը Հայաստանի անդամակցությունը կասեցնելու մասին որոշում ընդունել Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am