Ով կփոխարինի Ալեն Սիմոնյանին

ԱԺ նորընտիր պատգամավոր Ալեն Սիմոնյանը հայտարարել է պատգամավորական մանդատից հրաժարվելու մասին, իսկ նրան խորհրդարանում կարող է փոխարինել «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, եթե չհրաժարվի մանդատից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալեն Սիմոնյանն, ով, ի դեպ, որոշել է պահպանել Երևանի ավագու «Ելք» խմբակցության անդամի մանդատը, խորհրդարանում փոխարինել էր Նիկոլ Փաշինյանին, ով խորհրդարանի կողմից մայիսի 8-ին ընտրվել է ՀՀ վարչապետի պաշտոնում: Ալեն Սիմոնյանը 4-րդ ընտրական տարածքում «Ելք» դաշինքի ցուցակում Նիկոլ Փաշինյանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն է: 2017թ. ապրիլի 2-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Սիմոնյանը 1776 ձայն է հավաքել:

Այժմ խորհրդարանում Ալեն Սիմոնյանին պետք է փոխարինի 4-րդ ընտրական տարածքում «Ելք» դաշինքի ցուցակում նրանից հետո ամենաշատ ձայներ հավաքած թեկնածուն, սակայն այստեղ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում, քանի որ հավաքած ձայների քանակով նրան հաջորդում է Էդուարդ Աղաջանյանը (940), ով այս պահին զբաղեցնում է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը: Դաշինքի տարածքային ցուցակում Էդուարդ Աղաջանյանին ստացած ձայների քանակով հաջորդում է «Հանրապետություն» կուսակցության անդամ Անի Խաչատրյանը, ով հավաքել է 409 ձայն: Անի Խաչատրյանի կողմից մանդատից հրաժարվելու պարագայում մանդատ ստանալու իրավունքը Տիգրան Ավինյանինն է, ով ցուցակում ձայների քանակով հաջորդն է, սակայն նա էլ այս պահին զբաղեցնում է ՀՀ փոխվարչապետի պաշտոնը: Այդ պարագայում ԱԺ պատգամավոր կդառնա Քրիստինե Պողոսյանը, ով դաշինքի տարածքային ցուցակում ամենաքիչ ձայներ հավաքած թեկնածուն է (182): Ալեն Սիմոնյանը ԿԸՀ-ի կողմից պատգամավորական մանդատ էր ստացել մայիսի 16-ին: Նա մասնակցեց մայիսի 22-ին մեկնարկած հերթական քառօրյայի առաջին նիստին, որից հետո հայտարարեց մանդատը վայր դնելու մասին:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am