Ալեն Սիմոնյանը պատգամավորի մանդատից հրա­ժարվել է հեռահար նպատակով

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կարծես թե արդեն ուրվագծվում է, որ թավշյա հեղափոխության շրջա­նակներում առաջիկայում իր պաշտո­նին հրաժեշտ կտա նաև Երևանի քա­ղաքապետ Տարոն Մարգարյանը: Բանն այն է, որ երեկ ԱԺ «Ելք» խմ­բակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը վայր դրեց պատգամավորա­կան մանդատը: Նա ասել է, որ շարու­նակելու է աշխատել Երևանի ավագանիում: Ակնհայտ է, որ Սիմոնյանը պատգամավորական մանդատից հրա­ժարվել է ոչ այնքան ավագանիում աշ­խատելու, այլ շատ ավելի հեռահար նպատակով, Մարգարյանի հրաժարա­կանից հետո զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Ի դեպ, Սիմոնյանը երեկ լրագրողների հետ զրույցում ևս չէր բացառել այդ հնարավորությունը: «Ես որևէ հավակնությունների մասին չեմ կարող ասել, ես կարող եմ ասել, որ ժամանակին, երբ «Ելքը» մասնակցել է Երևանի ավագանու ընտրություննե­րին, ես եղել եմ քաղաքապետի թեկ­նածուներից մեկը, և, այո, եթե կու­սակցությունը որոշի նման պատաս­խանատվություն ինձ վրա դնել, ես մի­գուցե համաձայնեմ»,- ասել էր նա: Նա նաև տրամաբանական էր համա­րել, որ այս ֆոնին Տարոն Մարգարյանը ևս պետք է հրաժարական տա: Նշենք, որ խոսելով Տարոն Մարգար­յանի հրաժարականի մասին՝ վարչա­պետ Նիկոլ Փաշինյանն էլ ասել էր, «Երբ ես նման հորդոր հնչեցնեմ, Տա­րոն Մարգարյանը կհետևի այդ հորդո­րին»: Իսկ ավելի վաղ Փաշինյանը պն­դել էր, որ Մարգարյանն «ընտրակաշառքով է ընտրվել»: Մինչ այդ նկատենք՝ Ալեն Սիմոնյանի մանդատը վայր դնելուց հետո հե­տաքրքիր պատկեր է ստեղծվում թիվ 4 ընտրատարածքում: Նա հենց այս ընտրատարածքից դարձավ պատգա­մավոր՝ որպես վարկանիշային թեկ­նածու հաջորդելով Նիկոլ Փաշինյանին: Այժմ Ալեն Սիմոնյանին հաջոր­դում են անձինք, ովքեր այս պահին պաշտոններ են զբաղեցնում՝ Էդուարդ Աղաջանյան (վարչապետի աշխատակազմի ղեկավար), Տիգրան Ավինյան (փոխվարչապետ)»: Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am