Բաց նամակ. Իշխան Կարապետյանը օգտվել է տրված քարտ բլանշից և բացարձակ ամենաթողության վիճակից

Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Սիրելի պարոն վարչապետ Ձեզ և մեզ շնորհավորում ենք նոր Հայաստանում: Անհամբեր սպասում ենք կառավարության ձևավորումից հետո պետական մյուս կառույցներում փոփոխություններին: Մամուլից տեղեկացանք և ողջունում ենք ՊԵԿ-ի նախագահի հեռացումը, որը շարունակեց նախկին կառավարությունների հարկային և մաքսային տեռորը և կեղեքումը, հովանավորչությունը և կաշառակերությունը` ուղղակի դրայվի մեջ: Սակայն Ձեզ ենք դիմում սննդի ոլորտի բիզնեսի անունից, ովքեր գործ են ունեցել սննդի անվտանգության տեսչության հետ, զգացել ու << վայելել>> նախկին կառավարության մեկ այլ շոու-բարեփոխում ոգով աշխատող ոչ պակաս կարևոր կառույցի <<քաղցրությունը>>: Սննդի անվտանգության տեսչության վերաբերյալ հասարակությունը և մամուլը քննարկելու առիթի, թեմայի պակաս չի ունեցել նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից իր ազգականին` Իշխան Կարապետյանին, պետ նշանակելուց ի վեր, շարունակվեց ծանոթ-բարեկամ-խնամի սկզբունքով ոլորտից բացարձակ անտեղյակ և այդ պաշտոնում աշխատանքային ու մասնագիտական փորձ չունեցող յուրայինին պաշտոն նվիրելու ավանդույթը: Վարչապետ Կարապետյանի կողմից սննդի անվտանգության վիճակը և դրա համար պատասխանատու կառույցին շանտղություն որակելուց հետո շանտղությունը ոչ միայն չվերացավ կամ չպակասեց, այլ նախկին դրայվի շղարշի տակ ստացավ աննախադեպ զարգացում, որի դրսևորումը արձանագրվեց տեսչության ստուգման վերաբերյալ վերահսկիչ պալատի հաշվետվությամբ: Իշխան Կարապետյանն օգտվելով տրված քարտ բլանշից և բացարձակ ամենաթողության վիճակից` հասցրեց հերոսանալ նախևառաջ տեսչության աշխատողներին անօրինական և աղմկահարույց աշխատանքից ազատումներով, ապա անմիջապես տեսչությունը ուղղակի հեղհեղեց անտեղյակ յուրային դրածոների բանակով, որը պետի դաբրոյով և նրան կրկնօրինակելով` բացահայտ անհարգալից վերաբերմունքով և սպառնալիքներով խոսում և գործում էր, սպառնում բիզնեսին, վիճակը ծայրահեղ վատ ներկայացնելով, սակայն իրականում թույլտվությունների և սերիֆիկատների տրամադրման, վտանգավոր սննդամթերքի կոծկման և անվտանգ ներկայացնելու, խախտումները չբացահայտելու և չտուգանելու համար սահմանելով և պահանջելով այնպիսի թվաբանություններ, որոնց մասին նախկին որևէ պետ նույնիսկ չէր երազի կամ համարձակվի, ինչն էլ հանգեցրեց տեսչության կողմից բիզնեսի գործունեության անօրինական կասեցման և արգելումների, պարտքերի և բանկերի վարկերի տակ կքման և ֆինանսական լուրջ դժվարությունների: Այս ամենի հետևանով շատերը փակեցին բիզնեսը և բազմաթիվ ընտանիքներ զրկվեցին օրվա ապրուստից: Իրականությունն այն է, որ սննդի տեսչության և նրա պետի ու մերձավոր պաշտոնյաների վերաբերյալ գոնե վերջին 1.5 տարվա մամուլի հրապարակումները քանակով և սրությամբ առնվազն թոփ եռյակի արժանի են, սակայն վարչապետի հովանավորյալ պետը մամուլով և տեսչության կայքով հանրությանն ուղղակի զզվեցնելու աստիճան հրամցնում է <<աննախադեպ, չտեսնված և չլսված գործունեության>> սեփական շոուն` թքած ունենալով հանրության, հասարակական կազմակերպությունների քննադատությունների և ի հրապարակումների վրա, միայն ՀԵՏՔ պարբերականի հրապարակումները դրա վառ ապացույցն են: Անդրադառնալով վերահսկիչ պալատին, խնդրում ենք Ձեր և պատկան մարմինների ուշադրությունը այդ հաշվետվության վրա, որը հրապարակվեց նախորդ կառավարության օրոք, և միանգամայն բնական էր վարչապետի հովանավորյալ ազգականի համար դրա զրոյական նշանակությունը: Հետաքրքիր է, թե ինչու վերահսկիչ պալատը գյուղնախարարության ստուգման արդյունքում ինչ-որ ծրագրով ներմուծված տավարի հատկացման գործով դիմեց դատախազությանը, իսկ մարդկանց կյանքին և առողջությանը ուղղակի առնչվող սննդի անվտանգության հսկող պետական կառույցի գործունեության ստուգմամբ արձանագրած խայտառակ և բազմապիսի խախտումների պարտեզից գոնե մի ծաղիկ կամ տերև հարկ չհամարեց կամ չցանկացավ նվիրել դատախազությանը: Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ ներառված են ներմուծումների, պետական գնումների, ստուգումների, լաբորատորիայի, պետական միջոցների ծախսի, արդյունավետության, մի խոսքով` ամբողջ գործունեության վերաբերյալ խախտումներ, որոնք ամենևին էլ անմեղ և միամիտ կամ փորձ չունեին որակել հնարավոր չէ, որոնց հետևանքով ոչ թե կանխվել և բացահայտվել են սննդի ներմուծման և առևտրի ժամանակ մարդկանց կյանքին սպառնացող վտանգները, այլ տարբեր հնարամիտ և կռուտիտ տարբերակներով թույլատրվել են վտանգավոր սննդի ներմուծումները և վաճառքը: Իսկ զավեշտն այն է, կամ էլ ցինիկության վերջակետ, որ վերահսկիչ պալատի ստուգման հաշվետվության վերաբերյալ սննդի անվտանգության վերահսկող կառույցի կայքում տեղադրվել է մեկնաբանություն, որը կարդալիս շարքային քաղաքացու մոտ տպավորություն է ստեղծվում, որ վերահսկիչ պալատն առհասարակ իր տեղում չէ և ոչ կոմպետենտ է կամ դիտավորյալ զրպարտել է, որովհետև տեսչությունն ամբողջությամբ առարկել է: Մինչ օրս նման պաշտոնյաները սեփական դիմումով ազատվել են և հանգիստ ապրել կամ նշանակվել այլ պաշտոնի, իսկ այժմ դիմում ենք ոչ միայն աշխատանքից հեռացնելու, այլ պատասխանատվության կանչելու համար, որովհետև ինչպես Դուք եք ասում <<իրականությունն այլևս ուրիշ է և անվերադարձ, քայլ արա….>>:

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am