Շահեն Հարությունյան. «Հայրս ամեն ինչ կանի, որ դուրս չգա բանտից»

«Շանթ Հարությունյան և ընկերներ» գործով շուրջ մեկ տասնյակ դատապարտվածներն արդեն ազատության մեջ են, բացառությամբ՝ «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի: Շանթ Հարությունյանի պատժի ժամկետը լրանում է հաջորդ տարվա նոյեմբերի 5-ին: «Հայրս էլ, ես էլ վստահ ենք, որ օրինական պետություն, օրինական դատական համակարգ ունենալու պարագայում հայրս արդարացվելու է, - մեզ հետ զրույցում ասաց Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, իսկ եթե, այնուամենայնիվ, համաներում լինի, շարունակում է, - հայրս ամեն ինչ կանի, որ դուրս չգա բանտից: Այո՛, դա նրա սկզբունքներից է: Արդեն նրա 4-րդ կալանավորումն է՝ սկսած 19 տարեկանից խորհրդային բանտերից սկսած այլախոհական պայքարի համար: Ասում է՝ կամ կազատվեմ արդարացմամբ կամ կնստեմ, ինչքան պետք է»: Սակայն որևէ անգամ Շանթ Հարությունյանը այդպես էլ դեռ չի հասել արդարացման: Շանթ Հարությունյանը կարող էր դեռևս 2015-ից պայմանական վաղաժամկետ ազատվել, սակայն հրաժարվել է դատարան բողոքարկել: «Հորս առաջարկում են, բայց տարիներ շարունակ մերժում է, քանի որ նա, ինչպես և մենք վստահ ենք, որ նա չի կատարել որևէ հանցագործություն, որի համար պետք է բանտարկվի, դատապարտվի, դրանից հետո էլ համաներմամբ կամ վաղաժամկետ ազատմամբ դուրս գա»: Շահենն ասում է, որ կան բազմաթիվ փաստեր, որոնք վկայում են. «Այս գործը Սերժ Սարգսյանի հրահանգով էր, եթե ոչ ավելի բարձր ատյաններից: Դա պարզորոշ արտահայտվեց, երբ Սերժ Սարգսյանը ԱՄՆ-ում՝ Կոլումբիայի համալսարանում, խախտելով անմեղության կանխավարկածը, հայտարարեց, որ Շանթ Հարությունյանն ու ընկերնները հանցագործություն են կատարել: Սերժ Սարգսյանը զարմացավ՝ արդյոք «խուլիգաններին» Ամերիկայում քաղբանտարկյալ են համարում, թե ոչ: Սակայն դեռ դատավճիռ չկար: Ու մենք գիտենք, որ Հայաստանում չկա անկախ դատական համակարգ, որը կարողանար անտեսել Սերժ Սարգսյանի հայտարարությունը և ինքնուրույն արդար դատավճիռ կայացներ»: Շահեն Հարությունյանը հիշեց 2008-ի մարտի 1-ի իրադարձություններին հետևած հայտնի «7-ի գործով» դատավարությունը, երբ Շանթը դարձյալ դատապարտվել էր, հետո՝ 2011-ին համաներում եղավ, բոլորը ազատվեցին, «իսկ հայրս չընդունեց համաներումը, նրան տարան հոգեբուժարան իր կամքին հակառակ: Գրեցին, որ առողջ է, սակայն մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ եղել է աֆեկտի տակ: Եվ ազատ արձակեցին կրկին իր կամքին հակառակ»: Շահեն Հարությունյանն այս ամսվա սկզբին է հանդիպել հորը՝ Շանթ Հարությունյանին. «Հայրս միշտ մարտական ու հեղափոխական է տրամադրված: Բնականաբար յուրաքանչյուր բանական մարդ ոգևորվում է, որ հնարավորություն է բացվում Հայաստանում դրական փոփոխություններ իրականացնելու համար»: Այն, որ քաղբանտարկյալների ազատումը պետք է լինի օրինական լուծումներով, Շահենը համաձայն է. «Ես ինքս հարց չեմ բարձրացրել, օրինակ, իմ հորը ազատել անօրինական միջոցներով, քանի որ ինքս պայքարում եմ օրինականության համար»: Մանրամասները՝ Hetq.am-ում:

դիտվել է 790 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am