«Ժողովուրդն այսուհետ ամեն մի զոհի համար նոր իշխանությունից հաշիվ է պահանջելու». Նարեկ Սարգսյան

Ղարաբաղում նորից զինվոր է զոհվել... Հեղափոխությունից հետո սա առաջին զոհն էր։ Մի՞թե հայ ժողովուրդը դատապարտված է ապրել մշտական պատերազմի մեջ։ Իհա՛րկե ոչ։ Ուստի Հայաստանի նոր, լեգիտիմ իշխանությունը վաղ թե ուշ ստիպված է լինելու պատասխանել մեկ գլխավոր հարցի` ինչպե՞ս է խաղաղություն բերելու սեփական ժողովրդի համար։ Թող խաղաղությունը բերի փոխզիջումներով` բացատրի ժողովրդին, որ թանկ գին ենք վճարելու, որովհետև թա՛նկ բան ենք ձեռք բերելու։ Ժողովուրդը կհասկանա։ Թող լուծի Ադրբեջանին համոզելով կամ կապիտուլացնելով` ժողովուրդը ոտքի կկանգնի ու կկռվի մի մարդու նման։ Թող լա՛վ լուծում բերի։ Թող այնպիսի լուծում բերի, որ Լևոն Տեր-Պետրոսյանը ու Հայ Ազգային Կոնգրեսի բոլոր անդամներս ամոթից գետինը մտնենք, ասենք` մենք սխալ էինք, լավ լուծում կար, իսկ մենք չգիտեինք։ Բայց թող լուծում բերի։ Ղարաբաղի հարցը այն հարցը չէ, որը կարելի է անվերջ ձգձգել։ Միջազգային հանրությունը թույլ տալ էլ` այսուհետև ժողովու՛րդը թույլ չի տալու։ Այն, ինչ կարող էր անել բռնապետ-մարդասպանըվ (որովհետև լկտի էր), չի կարող անել լեգիտիմ իշխանությունը։ Թավշյա հեղափոխությունը առաջին հերթին ժողովրդի վախե՛րը կոտրեց։ Ու այսուհետ ամեն մի զոհի համար նա նոր իշխանությունից հաշիվ է պահանջելու։ Հոգեհանգիստներին վարչապետի ներկայությունը, զոհի հիշատակը ոգեկոչելը մի քանի անգամից հետո այլևս չեն տպավորելու ոչ ոքի։ Ղարաբաղի հարցը պիտի լուծվի։ Փոխզիջումների՛ գնով, ղեկավարի լեգիտիմության կորստի՛ գնով, ամենաթա՛նկ գնով, բայց պիտի լուծվի։ Ուրիշ տարբերակ չկա։ Հարևանների հետ մշատական պատերազմ մղող երկրները ազատ ու երջանիկ չեն լինում։ Նարեկ Սարգսյան

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am