Մերուժան Տեր-Գուլանյանը պատասխանում է Արայիկ Հարությունյանին

ԲԱՑ ՆԱՄԱԿ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար պարոն Արայիկ Հարությունյանին Arayik Harutyunyan Հարգելի պարոն նախարար, Չեմ կարծում, որ Անդինն այն ամսագիրն է, և ես այն մարդն եմ ում մասին կարելի է այդպիսի ակնարկ անել: Ես այս տարի 70 տարեկան եմ դառնում և իմ ամբողջ գիտակցական կյանքը եղել է ծառայություն մեր ազգին և մեր պետությանը: Ես «Գարուն» ամսագրի խմբագիրն եմ եղել, ամսագիր, որը գրեթե բոլոր հայ ընտանքիներն էր մտնում, ես հրատարակել եմ «ԱՐ» շաբաթաթերթը, ստեղծել եմ առաջին հայկական անկախ հեռուստատեսությունը՝ նկատի ունեմ «ԱՐ» հեռուստաընկերությունը, և ես առաջինն էի, որ նաև ըստ էության հենց խոսքի ազատության պաշտպանության պատճառով՝ ժամանակի իշխանությունների վարած քաղաքականության արդյուքում ստիպված եղա թողնել իմ ստեղծած հեռուստատեսությունը: Ի դեպ, Գերագույն խորհուրդում և հետագայում նաև Ազգային ժողովում, հեղինակել եմ յոթ կարևոր օրենքներ, որոնք առ այսօր գործում են, որոնցիցի մեկը՝ «Մամուլի ազատության մասին» օրենքն է: Իմ ամբողջ կյանքը ընթացել է հանուն խոսքի ազատության: Երբ 1999 թվականին այժմյան վարչապետ Նիկոլ Փաշինյանի խմբագրած «Օրագիր» թերթը փակում էին ժամանակի իշխանությունները, «ԱՐ» հեռուստաընկերությունը առաջինն էր, որ պաշտպան կանգնեց, ինչը կարող է պարոն Փաշինյանը վկայել: Իմ ամբողջ կյանքում ես ճանապարհ եմ բացել երիտասարդների համար, սկսած «Գարուն» ամսագրի օրերից, «ԱՐ» հեռուսատընկերության շրջանում և այսօր էլ՝«Անդին» ամսագրի էջերում Դուք կարող եք տեսնել հարյուրավոր երիտասարդների, ովքեր Անդինով են սկսել իրենց գրական ճանապարհը: Կարծում եմ, պարոն նախարար, այդ հայտարարությունից առաջ ճիշտ կլիներ, որ ծանոթանայիք ամսագրին, նրա որդեգրած գրական, կրթական և մշակութային արժեքներին և խորհրդակցեիք դպրոցների և բուհերի հետ՝ իմանալու, թե ի՞նչ կարծիք ունեն, քանի որ ՀՀ և Արցախի բոլոր կրթական հաստատություններ մտնում է մեր ամսագիրը և նրան մեծ անհամբերությամբ են սպասում: Անդին ամսագիրը տպագրվում էր Կարեն Կարապետյանի կառավարությունից առաջ՝ 2013 թվականից, շարունակել է տպագրվել նաև նրա օրոք և այս տարիների ընթացքում Անդին ամսագրի պայմանգիրը եղել է ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ: Ձեր հայտարարության մեջ Դուք նաև նշում եք 45 միլիոն դրամի մասին, որը երկու տարվա բաժանորդագրության գումար է, և ոչ՝մեկ: Իսկ ինչ վերաբերվում է ամսագրին հատկացված գումարների նպատակային ծախսելուն, համապատասխան մարմինները կարող են ցանկացած պահի ստուգել և պարզ կդառնա, որ այդ գումարը ծառայեցվել է բացառապես ամսագրի տպագրությանը: Նշեմ նաև, որ ամսագիրը կյանք տվեց հանրապետությունում մարմրող գրական, մշակութային կյանքին և ճանաչում ձեռք բերեց ոչ միայն ՀՀ-ում, այլև ամբողջ հայության շրջանում: «Անդին» ամսագրին աջակցելը պատիվ է բերում յուրաքանչյուր պետության, յուրաքանչյուր իշխանության, և պետության վերաբերմունքը Անդինի նկատմամբ պետք է ոչ թե քննադատել,այլ պիտի դարձնել ավանդույթ և ոչ միայն Անդինի համար, այլ ամբողջ մամուլին ընդհանրապես: Հ.Գ. Այսու չմոռանամ ասել, պարոն նախարար, որ մեր նոր իշխանությունը առաջին հերթին գրահրատարակչությունը պիտի ազատի ԱԱՀ-ից, ինչը հասարակությանը հասու կդարձնի մամուլին, գրական մամուլին, գրքին և գրին ընդհանրապես, և վերջապես մենք կվերականգնենք ընթերցող ազգ լինելու մեր երբեմնի համբավը: Հարգանքներով՝ «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր-Գուլանյան Andin Amsagir Անդին ամսագիր

դիտվել է 59 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am