Նոր սկանդալ է հասունանում ԱԺ-ում

«Հրապարակ» թերթը գրում է.   «ԱԺ-ում կարծես նոր սկանդալ է հասունանում։ ԱԺ կանոնակարգ-օրենքը, որը գերակայում է մնացյալ օրենքներին, ամրագրում է․ «Եթե Սահմանադրական դատարանի դատավորը չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո 10-օրյա ժամկետում իրավասու մարմինն առաջադրում է նոր թեկնածու»։ Իրավասու մարմինը հանրապետության նախագահն է։ Առաջադրվե՞լ է նոր ՍԴ թեկնածու՝ հարցրինք ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանին։ Նա ասաց, որ թեկնածու առաջադրվելու դեպքում ԱԺ նախագահն անմիջապես հանդես է գալիս հայտարարությամբ։ Այսինքն՝ երեկվա դրությամբ թեկնածու չէր առաջադրվել, թեեւ Էմիլ Բաբայանի չընտրվելուց անցել է 17 օր։ Խախտե՞լ է Արմեն Սարգսյանը Սահմանադրությունը՝ հարցրինք ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանին։ «Ես չեմ կարծում, որ հանրապետության նախագահը գիտակցաբար կգնա Սահմանադրության խախտման ճանապարհով, բայցեւ չի կարող 10-օրյա ժամկետը նշանակել 25 օր: Հիշեցնենք, որ օրերս Արմեն Սարգսյանը նամակով դիմել էր ԱԺ նախագահին՝ «եկել է այն եզրահանգման, որ թեկնածություն ներկայացնելիս անհրաժեշտ են հստակ խորհրդակցական մեխանիզմներ եւ ընթացակարգեր»: Իսկ նախօրեին 200 փաստաբան Արմեն Սարգսյանին առաջադրել էին Վահե Գրիգորյանի թեկնածությունը, ով, ինչպես գրել էինք, նաեւ Արմեն Սարգսյանի նախընտրած թեկնածուն է՝ որպես լոնդոններում «կռված» մարդ։ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում հետեւյալ սցենարներն են քննարկում՝ որ Արա Բաբլոյանը հարցը չի մտցնի օրակարգ, կամ եթե մտցվի, «իրենք չեն լռելու», իսկ եթե անգամ ընտրվի, ընտրության արդյունքները կարող են հայտարարվել ոչ լեգիտիմ։ ԱԺ առաջիկա նիստը լինելու է բավականին բուռն եւ հետաքրքիր»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am