Ըստ Demokrathaber-ի՝ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում վերջին 5 ամիսների ընթացքում տեղի ունեցած 3-րդ ահաբեկչությունից հետո երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարությամբ է հանդես եկել, ցավակցել է զոհվածների ընտանիքներին, սակայն հայտնել, որ «մտահոգվելու կարիք չկա»:
«Թուրքիան, իհարկե, անցյալում է թողնելու այս դժվար օրերը: Մեր պետությունը երբեք չի վարանելու օգտագործել ահաբեկչության ցանկացած տեսակից պաշտպանվելու` իր իրավունքը: Մեր քաղաքացիները թող չմտահոգվեն: Ահաբեկչության դեմ մեր պետության՝ մղած պայքարը, ժողովրդի հետ համագործակցությամբ, հաջողությամբ է ավարտվելու, ահաբեկչությունը ծնկի է գալու»,- ասել է Թուրքիայի ղեկավարը:
Էրդողանի խոսքով՝ Թուրքիայի «ազիզ» ժողովուրդը նման հարձակումների ժամանակ ավելի հավաքական է դառնում: «Թուրքիան վերջին տարիներին տարածաշրջանում անկայունության արդյունքում դարձել է ահաբեկչական գործողությունների թիրախ: Ահաբեկչական կազմակերպությունները և իրենց պայքարում պարտության մատնվողները այդ կազմակերպություններին որպես «ամրակ» են օգտագործում, և անբարո ու անխիղճ գործողությունների զոհը դառնում են անմեղ մարդիկ»,- ասել է Էրդողանը:
Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Համբիկ Սասունյանը
Ապրիլի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Մարտի 31-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը