Օլիգարխները Նիկոլ Փաշինյանին հանդիպելուց հետո թեթեւացած շունչ են քաշել. Hraparak.am

Hraparak.am. Կիրակի օրը Նիկոլ Փաշինյանը հանդիպման էր հրավիրել Հայաստանի մի խումբ օլիգարխների։ Քանի որ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո հաճախ է խոսում նրանց հարկային դաշտ տեղափոխելու, ապօրինի հարստանալու համար պատասխանատվության ենթարկվելու եւ նման այլ բաների մասին, այս խավը վերջին շրջանում շատ անհանգիստ է։ Անվանական հրավերներով կառավարություն են ներկայացել նախորդ իշխանությունների արտոնյալ գործարարները՝ 12-13 մարդ․ Սամվել Ալեքսանյանը, Արտակ Սարգսյանը, Արման Սահակյանը՝ Նեմիրոֆի Արմանը, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ վարչության նախագահ, գլխավոր տնօրեն Հրանտ Թադեւոսյանը, «Սպայկա» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը, Ջերմուկի Աշոտ Արսենյանը, Բարսեղ Բեգլարյանը՝ Ֆլեշի Բարսեղը, ինչպես նաեւ արդյունաբերողների եւ գործարարների միության նախագահ, «Ապավեն» ՍՊԸ գլխավոր տնօրեն Արսեն Ղազարյանը։ Միակ բացական հրավիրվածների թվից եղել է համաժողովրդական շարժմանը միացած «Գրանդ քենդին»․ Վարդանյան եղբայրներից որեւէ մեկը ներկա չի եղել՝ թերեւս համարելով, որ նոր Հայաստանի թիվ մեկ արտոնյալն են իրենք եւ կարող են անտեսել հրավերը, քանի որ Փաշինյանը հանրահավաքներից մեկի ժամանակ առանձնահատուկ վերաբերմունքը չէր թաքցրել նրանց նկատմամբ եւ «Գրանդ քենդին» հռչակել էր Հայաստանի բրենդների շարքում։ Հանդիպումը տեւել է մոտ մեկուկես ժամ, բացման խոսքով հանդես է եկել Արսեն Ղազարյանը, որից հետո Նիկոլ Փաշինյանն է ներկայացրել, թե ինչպես է պատկերացնում գործարարների գործունեությունը։Վարչապետը շեշտել է, որ այսուհետ բոլորը, առանց բացառության, պետք է գործեն հարկային դաշտում, որ ինքը չի ակնկալում որեւէ մեկից բարեգործություն, որեւէ ոլորտի ֆինանսավորում եւ չի հանդուրժելու, որ ինչ-որ մեկը բարեգործության անվան տակ ազատվի հարկային պարտավորություններից, նշել է, որ պետք է վերացնել մոնոպոլիաները եւ այլն, եւ այլն։ Բառացիորեն ասել է, որ ինքը չի ուզում, որ գործարարներն իր առաջ «կզած» ման գան՝ բառի բուն եւ փոխաբերական իմաստով, վստահեցրել է, որ օրենսդրական անհրաժեշտ փոփոխություններով կփորձի նրանց համար բարենպաստ պայմաններ ստեղծել։ Ասել է, որ չի գործելու գործարարների դեմ, եթե կզգան, որ ինչ-որ մարդիկ, ինչ-որ ուժեր իրենց դեմ գործողություններ են անում, շտապ իրեն տեղեկացնեն այդ մասին։Նա պատասխանատվության, կուլակաթափության եւ նման հարցեր չի բարձրացրել, ուստի գործարարները վարչապետի ելույթից հետո խորը շունչ են քաշել եւ անցել հակագրոհի՝ փորձելով պաշտպանել իրենց իրավունքները եւ բարձրաձայնել տարբեր խնդիրներ։ Օրինակ՝ Հայաստանի մաքսակետերում որոշ գործընթացների դյուրացման եւ օրենսդրական բացերի հարցը։ Ընդհանուր հանդիպումից հետո նաեւ անհատական զրույցներ են եղել։ Դուրս գալով վարչապետի մոտից՝ գործարարները միմյանց շնորհավորել են, քանի որ նրանք կառավարություն են ներկայացել «ինչ վարչապետն ուզի, տալու ենք, մենակ թողնեն աշխատենք» պատրաստակամությամբ։  

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am