Մարտի 1-ի պատասխանատուն իշխանությունն է. Շարմազանով

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, մեկնաբանելով ԲՀԿ խմբակցության պատգամավոր  Վարդան Օսկանյանի խոսքերը, ընդգծեց, որ «Հաջողություններն ինչքան իրենք իրենցն են համարում, այնքան էլ Հանրապետական կուսակցությանն են և վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կառավարությանը: Եթե պարոն Օսկանյանի հիշողությունը չի դավաճանում, պետք է հիշի, որ քաղաքական գործընթացների պատասխանատուն 1999 թվականից նաև ՀՀԿ-ն է, և Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում Կառավարության ղեկավարը երջանկահիշատակ Անդրանիկ Մարգարյանն է, ով Հանրապետական կուսակցության նախագահն էր։ Եվ եթե Հանրապետականի ուսերին են դնում, իրենց կարծիքով, ձախողումները, պետք է մի փոքր օբյեկտիվ լինել և հիշել, որ1998-ից մինչև 2007 թվականը մենք ունեցել ենք տնտեսական հաջողություններ: Էնպես որ, կարիք չկա արհեստականորեն բաժանում կատարել։ ՀՀԿ-ն 1999 թվականից մինչ օրս Հայաստանում ընթացող բոլոր քաղաքական գործընթացների թե՛ դրականի, թե՛ բացասականի պատասխանատուն է»: Դիտարկմանը, թե Մարտի 1-ի համար ո՞ր իշխանությունն է պատասխանատու, Շարմազանովն ասաց.«Բոլոր պրոցեսների վերաբերյալ միշտ, ցանկացած պարագայում պատասխանատուն իշխանությունն է։Պատասխանատվություն ասել դեռ չի նշանակում ազատազրկում: Ինքը պատասխանատվություն ասելով` նկատի ունի քաղաքական պատասխանատվություն։  Ցանկացած պատասխան տալիս է հանրությունն` ընտրությունների ժամանակ։ Եթե ժողովուրդը դրական գնահատի իշխանությունների գործունեությունը, կողմ կքվեարկի, եթե չի վստահի Հանրապետականին, կողմ չի քվեարկի։ Էստեղ որևէ մեծ դժբախտություն չի լինի»: Հիշեցնենք,որ ԱԺ -ում  Վարդան Օսկանյանն ասել էր,որ Մարտի 1-ը  «սև էջ» է, իսկ տվյալ օրվա իշխանությունը  պատասխանատու է կատարվածի համար: Հարցին, որ այդ օրերին նաև ինքն է իշխանության կազմում, ավելին՝ Մարտի 1-ին հայտարարությամբ է հանդես եկել, Օսկանյանը խորհուրդ տվեց թարմացնել հիշողությունը, քանի որ իր ելույթը կրակոցներից 3-4 ժամ առաջ է եղել. «Ուղղակի օդում զգալով, որ լարված իրավիճակ է և նման զարգացումներ կարող են լինել, փորձել եմ կանխել: Ես շահեկանորեն տարբերվում եմ մյուս քաղաքական գործիչներից, որ այդ պատասխանատվությունն եմ վերցրել, համարձակություն եմ ունեցել կանգնել կամերայի առաջ և կոչ անել և՛ հանրապետության նախագահին, և՛ ընդդիմությանը, որպեսզի կարողանան երկխոսության մեջ մտնել, որպեսզի խուսափենք մարտի 1-ից»: «Ստեղծելիք կուսակցության օրակարգում Մարտի 1-ի բացահայտումը կլինի և իրենք կաջակցեն:  Իրավապահ մարմինները պիտի դրանով զբաղվեն: Որքան թափանցիկ լինեն նման հարցերը, այնքան լավ մեր հետագա զարգացումների համար»,հայտարարեց Օսկանյանը:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել Սրբուհի Գալյանի միջնորդությամբ ԲԴԽ-ն խիստ նկատողություն հայտարարեց դատավոր Մեխակ Գևորգյանին Հակակոռուպցիոն կոմիտեn Թալին համայնքի ղեկավարի կողմից բարեգործության մասին Ռուսական համարանիշներով «Լադա»-ի մասնակցությամբ վթարի հետևանքով երեխաներ կան տուժած Բաքուն հայկական ժառանգության խեղաթյուրումը ներկայացնում է որպես օրինական գործողություն Երևան-Սևան ավտոճանապարհին «Lada»-ն գլխիվայր հայտնվել է դաշտամիջյան հատվածում․ կա 4 տուժած Այսուհետ «Վայլդբերրիզ»-ի միջոցով ՀՀ-ում արտադրված ապրանքների համար անհրաժեշտ է ծագման սերտիֆիկատ Փաստերը համառ են. Արցախի հայկական լինելը վիճարկման ենթակա չէ, երբ խոսում են թվերը․ Տեր Արարատ Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ի հետ հակամարտության ընթացքում չեն պակասեցրել նավթի արտադրությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am