«Ազգ-բանակի» Ձեր մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել.Արմեն Գրիգորյանը՝Վիգեն Սարգսյանին

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պատասխանել է պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի` իրեն ուղղված հրապարակմանը: «Պաշտպանության նախկին նախարարին և իմ նախկին դասախոսին

Պարոն Սարգսյան, Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ ուղղված խոսքերով, իսկ Ձեր կողմից՝ ֆեյսբուքի անձնական նամակներով։ Ձեր ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը և նման մի շարք այլ ձախողումներ։ Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։ Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։ Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին։ Դուք մի թիմի անդամ եք, որի կառավարման շրջանում Հայաստանից 370 000 քաղաքացի է արտագաղթել, 5 մլրդ դոլարով ավելացրել ՀՀ արտաքին պարտքը, 800 000-ից ավել քաղաքացի աղքատության մեջ է ապրել, և այս ձախողումների արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում և կորցրել կյանքեր ու տարածք։ Այս արդյունքները գրանցվել են Ձեր և Ձեր թիմի ընկալումների արդյունքում։ Դրա համար էլ ձախողած թիմի կողմից առաջ քաշած «Ազգ-բանակ» գաղափարն անընդունելի է ինձ համար, միևնույն ժամանակ՝ հզոր ու կայացած բանակն առաջնային նպատակ։ Ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը։ Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, և մենք ավելի շատ միջոցներ կունենանք երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար։ Դուք սրա լրիվ հակառակն եք արել, աջակցել եք ընտրությունների կեղծմանը, կոռուպցիային, իրավունքների խախտմանը և մոնոպոլիաների ձևավորմանը, բացի դրանից Ձեր թիմի կառավարման արդյունքում 370 000 քաղաքացի է արտագաղթել և Դուք ստիպված տարեկետման մասին օրենքն եք բերել։ Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք, «Ազգ-բանակի» Ձեր մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել։ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգում բանակը ամենաառանցքային դերն է ունենալու, և բանակի կայացման համար ես ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը հավաքական բարձր իմաստություն ունի, և ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել։ Ժողովուրդը սիրում է հայրենիքը, պետք է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը զարգանա, ռեսուրսներն ավելանան, և ներդրվեն երկրի պաշտպանական համակարգի բարելավման գործում»։

դիտվել է 81 անգամ
Լրահոս
«Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել Իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան «Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am