Բանանի գինը որոշելը հեշտ գործ չէ. «Քեթրին Գրուպ»-ի սեփականատեր

«Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր Ռիկարդո Անտոնիո Մերինոյի հայտարարությունը Առաջին անգամ ես  Հայաստան եկա 9 տարի առաջ՝ սրտումս ունենալով մի գեղեցիկ նախագիծ եւ շատ պատրանքներ: Ծրագրել էի բացել նոր սուպերմարկետների ցանց: Բացահայտածս նոր երկիրը տարբերվում էր նախկինում տեսածս բոլոր երկրներից։ Շատ շուտով սիրահարվեցի ոչ միայն երկրին, այլև մարդկանց։ Երեք տարի սուպերմարկետների հետ կապված շատ հաջող ընթացող իմ ծրագիրն ավարտվեց, սակայն զգացմունքներս Հայաստանի հանդեպ մնացին անփոփոխ։ Ես գիտեի, որ Հայաստանը միշտ կմնա իմ սրտում։ 3 տարի առաջ ես ստացա հնարավորություն Հայաստանում որոշակի ներդրում կատարելու համար։ Ես ծանոթ էի այդ բիզնեսին իմ առաջին հայաստանյան այցելությունից։ Առանց երկմտելու՝ ընդունեցի մարտահրավերը, եւ կյանքս նորից կապեցի Հայաստանի հետ: Այժմ տեսնում եմ, որ Հայաստանում նոր քամիներ են փչում: Չնայած չեմ անհանգստանում, սակայն պետք է մոտ լինեմ իմ բիզնեսին եւ իմ տնտեսական շահերին: Ես ներդրում եմ կատարել Հայաստանում եւ իմ համեստ ներդրման միջոցով օգնում եմ երկրին: Եվ, անկասկած, ես պետք է մոտ լինեմ իմ թիմին՝ իմ հայ ժողովրդին, եւ մոտ լինեմ իմ շահերին, որը ողջ թիմի շահն է: Ես տեսնում եմ, որ վերջին օրերին բանանի գների տատանումները ոչ միայն ԶԼՄ-ների, այլեւ մարդկանց ուշադրությունն են գրավել: Սա շատ հաճելի է եւ շատ լավ նորություն է ինձ համար, քանի որ այն ինձ հնարավորություն է տալիս բացատրել, թե ինչպես է սահմանվում բանանի գինը: Բանանի գինը որոշելը հեշտ գործ չէ: Այն շատ բարդ է: Աշխարհում բանանի հիմնական մատակարար երկրներն են Էկվադորը, Կոլումբիան և Կոստա Ռիկան: Բոլորն էլ արեւադարձային կլիմայով երկրներ են: Ցանկացած երկրում գների վրա ազդում է առաջարկը եւ պահանջարկը: Բայց ոչ միայն սա: Գների վրա նաև ազդում են այլ երկրներում արտադրության ծավալները: Երբ մեկ երկրում ինչ-ինչ պատճառներով առաջարկը նվազում է, մյուս երկրում գները բարձրանում են: «Քեթրին գրուպ»-ում մենք միշտ հոգ ենք տանում մեր հաճախորդների մասին, այդ իսկ պատճառով մշտապես փնտրում ենք լավագույն որակի միրգ: Ամենաորակյալ բանաններն աճում են Էկվադորում: Ահա թե ինչու բանաններն Էկվադորից ենք բերում: Էկվադորում, ինչպես բոլոր երկրներում, գները սեզոնային են, հսկայական տարբերություններով: Ձմռանը բանանի պահանջարկը եվրոպական եւ հյուսիսամերիկյան երկրներից շատ բարձր է, այդ պատճառով գները նույնպես շատ բարձր են լինում: Եթե մեկ տարի եղանակային պայմանների պատճառով առաջարկը սպասվածից քիչ է լինում, գները կարող են անսպասելիորեն փոխվել: Ամռանը լրիվ հակառակն է: Պահանջարկն ավելի ցածր է, բայց առաջարկը նույնն է կամ նույնիսկ ավելի բարձր է, հետեւաբար գները կարող են կտրուկ նվազել։ Միեւնույն ժամանակ, Էկվադորյան  կառավարությունը խիստ վերահսկում է բանանի շուկան՝ գների կտրուկ անկումից խուսափելու համար: Սակայն միայն մրգի գինը չէ, որ ազդում է շուկայի վերջնական գնի վրա: Էկվադորից Հայաստան նավով բանան բերելու համար պահանջվում է առնվազն 4 շաբաթ, եթե ամեն ինչ կանոնավոր կերպով է ընթանում։ Սակայն եղանակային պայմանները կարող են բացասաբար ազդել ժամանակի վրա: Բացի այդ, ամռանը նավերի վրա ավելի հեշտ է տեղ գտնել, քան ձմռանը: Դա նշանակում է, որ աշնանը եւ ձմռանը նավում տեղ ամրագրելու համար երբեմն անհրաժեշտ է վճարել ավելի բարձր գին: Այնուհետև բանանը բեռնատարով բերվում է Հայաստան, ինչը շատ երկար ժամանակ է պահանջում, իսկ ձմռանը եղանակը կարող է բարդացնել մեքենաների ընթացքը: Ողջ ընթացքում բանանը պետք է լինի ջերմակայուն բեռնարկղերում, որպեսզի մրգի ջերմաստիճանը չփոփոխվի՝ անկախ եղանակային պայմաններից։ Ահա թե ինչու բանանի գինը սահմանելն իսկապես բարդ խնդիր է, հիմնականում՝ անկանխատեսելի: Դուք կարող եք հաշվարկել վերջնական գինը՝ միայն վերոնշյալ բոլոր հանգամանքներն ունենալուց հետո։ Այս տարի բանանի գներն Էկվադորում ռեկորդային են եղել վերջին 30 տարվա ընթացքում: Ինքս անձամբ երբեք չեմ տեսել այդքան բարձր գներ: Դրա պատճառը բերքի սակավությունն էր: Այս ձմռանը Եվրոպայում վատ եղանակային պայմանները խոչընդոտեցին բեռնափոխադրմանը, ինչն իր բացասական ազդեցությունը թողեց գների վրա։ Այդ պատճառով ձմռանը մանրածախ առևտրի բարձր գին արձանագրվեց ամբողջ աշխարհում, ինչպես նաև Հայաստանում։ Այժմ գներն իջնում են, ինչպես ամեն տարի այս սեզոնին։ Այս տարի գնային տարբերությունը հսկայական է։ Այս ձմեռվանից հետո ոչ միայն հայերը, այլև բոլորը ցանկանում են այլևս չհանդիպել նման բարձր գների, սակայն սա միայն ցանկություն է, որովհետև բանանի գներն անկանխատեսելի են։ Այժմ ես Հայաստանում եմ և պատրաստ եմ պատասխանել հասարակության ցանկացած հարցի «Քեթրին գրուպ»-ի և նրա գործունեության վերաբերյալ։ «Քեթրին Գրուպ» ընկերության սեփականատեր, գլխավոր տնօրեն Ռիկարդո Անտոնիո Մերինո

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան «Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության Դիվանագիտական սկանդալի նախանշաններ Ռուբեն Մելիքյանը ծանուցում է ստացել Արսեն Ջուլֆալակյանը եզակի մարզիկներից է, որ նաև քաղաքացի է․ Երվանդ Բոզոյան (video) «Նիկո՛լ, դու չես ծերանալու․ Ծառուկյանի տունն իզուր աչքիդ տակ մի վերցրու»․ Նարե Սոսե (video) Հայաստանը մտնում է շատ վտանգավոր փուլ․․․ Երվանդ Բոզոյան (video) Ես Գագիկ Ծառուկյանի աղջիկն եմ, ով իր ամբողջ կյանքում տեսել է ոչ թե վերնագրեր, այլ հորս գործերը. Էմմա Ծառուկյանի գրառումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am