Նոր մանրամասներ՝20-ամյա տղայի սահմռկեցուցիչ սպանությունից.հարվածել է,դին նետել փոսն ու այրել/տեսաշար/

մայիսի 21-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, Արդարադատության գնադապետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, նույն քննչական բաժնի ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Վ. Մամիկոնյան փողոցի բնակիչ, 38-ամյա Մհեր Հախնազարյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դատարանում ընթանում է դռնփակ դատական նիստը, որից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ, որոշում կայացնելու՝ արդյոք բավարարում է քննիչի միջնորդությունը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մ. Հախնազարյանը իր զոհին ՝ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ, 20-ամյա Մայիս Վարդանյանին, դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել Վ. Մամիկոնյան փողոցի թիվ 63 հասցեում գտնվող ավտոտնակում (ըստ տեղեությունների՝ ճիվաղը իր զոհին հարվածել է 10 անգամ), այնուհետև դիակը Opel մակնիշի ավտոմեքենայով տեղափոխել է Սիլիկյան թաղամասի Հին խճուղի, որտեղ էլեկտրալարեր անցկացնելու համար փորված փոսում այրել է, որից հետո Opel-ով հեռացել և միայն Ոստիկանության Մաշտոցի ու Մալաթիայի բաժինների, ինչպես նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի աշխատակիցների հսկայածավալ օպերատիվ, ճիշտ և գրագետ աշխատանքների արդյունքում ստահակը հայտնաբերվել է: Հայտնաբերվել է նաև Opel մակնիշի ավտոմեքենան: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Մ. Հախնազարյանը մասնագիտությամբ թիթեղագործ է և նախկինում եղել է դատապարտված: Նա իրավապահներին հայտնել է նաև, որ հանցագործության գործիք հանդիսացող դանակը ինքը նետել է Արգավանդից դեպի Խաչքար գյուղ տանող ճանապարհին, որտեղ 2 օր է ՝ ոստիկաններն ու քննիչները փնտրում են դանակը: *** 23։30 Քիչ առաջ պարզ դարձավ, որ դատավոր Մարինե Մելքոնյանը բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը և Մ. Հախնազարյանը կալանավորվել և տեղափոխվել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, մայիսի 19-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյանի), նույն վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գարիկ Ղուկասյանի), ոստիկանության Մաշտոցի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Գրիշա Ամիրխանյանի), ոստիկանության Մալաթիայի բաժնի (բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Զոհրաբյանի) գլխավորությամբ ձեռնարկված հսկայածավալ, բազմակողմանի, ճիշտ, օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների արդյունքում բացահայտվել էր մայիսի 17-ին Երևանում տեղի ունեցած 20-ամյա երիտասարդի դաժան ու սահմռկեցուցիչ սպանությունը։ Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանները հայտնաբերել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 38-ամյա Մհեր Հախնազարյանին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ զարհուրելի սպանության դրդապատճառը եղել է այն, որ նրա և զոհի միջև հանցագործ աշխարհի վերաբերյալ քննարկում է եղել, ինչն էլ ավարտվել է ստահակի կողմից 20-ամյա տղայի դաժան սպանությամբ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Մ. Հախնազարյանը Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննական բաժնի պետ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ռաֆայել Սարգսյանի որոշմամբ ձերբակալվել էր։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի

դիտվել է 3 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am