Bloomberg․ Էրդողանը վտանգում է Թուրքիայի վարկային վարկանիշը

Միացյալ նահանգների «Bloomberg» լրատվական գործակալությունը Թուրքիայի վերաբերյալ վերլուծություն է հրապարակել։ «Էրդողանը վտանգի է ենթարկում Թուրքիայի վարկային վարկանիշը» խորագրով հոդվածում անդրադարձ է կատարվել միջազգային շուկայում թուրքական կապիտալի վիճակին։ «Թուրքիան պետական պարտատոմսերի համար ավելի շատ տոկոսներ է վճարում, քան Սենեգալը՝ չնայած այն հանգամանքին, որ նրա վարկային վարկանիշը շատ ավելի բարձր է, իսկ տնտեսությունը՝ 60 անգամ ավելի հզոր։ Սակայն ո՞րն է դրա պատճառը։ Վերլուծաբանները համոզված են, որ պատճառը Էրդողանի վերաբերմունքն է տնտեսության նկատմամբ», -ասված է հոդվածում։ Նախորդ շաբաթ «Bloomberg»-ի հետ հարցազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ երկրում ինֆլյացիայի բարձր մակարդակը պայմանավորված է տոկոսադրույքների բարձր լինելով։ Էրդողանի այս հայտարարությունից հետո Թուրքիայի պետական պարտատոմսերի վաճառքները կտրուկ աճել են։ Նույն հարցազրույցի ժամանակ Էրդողանը կարծիք էր հայտնել նաև, որ հունիսի 24-ի ընտրություններից հետո ինքն ավելի մեծ դերակատարություն կունենա երկրի ֆինանսական քաղաքականությունում։ Բրիտանացի վերլուծաբան Օքան Աքընը «Bloomberg»-ի հետ զրույցում հետևյալ մեկնաբանությունն է արել․ «Էրդողանի՝ Կենտրոնական բանկի վերաբերյալ խոսքերը դագաղի վերջին մեխն էին։ Այս պահին Թուրքիայի վարկային վարկանիշը գնահատվում է «B-» մակարդակում։ Իսկ Թուրքիայի պետական պարտատոմսերը հատկապես վերջին շաբաթների ընթացքում բացասական կերպով տարբերվում են այլ զարգացող երկրների շուկայական գներից»։

դիտվել է 50 անգամ
Լրահոս
Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջան Բնիկ ժողովուրդների իրավունքները չեն կարող պաշտպանվել ընտրողաբար Ծնողներին խաբել-տարել են «Կրթվելը նորաձեւ է»-ի հավաքին. «Հրապարակ» Փաշինյանի ռուսական «նահանջը». ռազմավարական շրջադա՞րձ, թե՞ ժամանակ շահելու մարտավարություն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am