«Շատ սուր էր ձեր կատակը, պարոն Շարմազանով». Էդմոն Մարուքյան

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկաման ժամանակ հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը նշեց, որ փոփոխությունները վերաբերում են պատժիչ պայմանական վաղակետ ազատմանը: «Նախագծով առաջարկում են, որպեսզի պատժիչ պայմանական վաղակետ ազատման ժամկետը լրանալու դեպքում մասնագիտացված երկու կառույցները երկու իրարից անկախ զեկույցներ ներկայացնեն, ու այդ պրոցեսը փորձեն մեխանիկական դարձնել:Եթե զեկույցները դրական են, գործն ավտոմատ դատարան է փոխանցվում: Եթե դրանցից մեկը դրական է, մյուսը՝ բացասկան, դատապարտյալն է որոշում՝ գնա՞ գործը դատարան, թե՞ ոչ, եթե բացասական են զեկույցները, գործը չի փոխանցվում դատարան»,-ասաց փոխանախարարը: «Խոսքը տրվում է նոր իշխանություններին »,-տեղից արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը,երբ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հարցի իրավունք խնդրեց: «Շատ սուր էր ձեր կատակը, պարոն Շարմազանով»,- նկատեց Է. Մարուքյանը: Ի պատասխան՝ Է. Շարմազանովն ասաց. «Իմ ասածի մեջ ո՛չ կատակ է, ո՛չ էլ այլ բան, իշխանություն եք, ասում եմ՝ իշխանություն»: Մարուքյանը փոխնախարարին ասաց, որ կան դատապարտյալների ցանկեր, որոնց հարցը չի քննարկվում. «Ժամանակին ասում էին՝ վերևից ասել են, որ ձեր հարցը չի քննարկվելու: Այս հարցով ի՞նչ ենք անելու»: Քրմոյանը նախ ասաց, որ նախորդ տարվա փոփոխություններով՝ արդեն պայմանակետ վաղակետ ազատվածների թիվը կրկնապատկվել է: Նա նշեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում դա չի կիրառվում: Իր ելույթում Է. Մարուքյանը նկատեց, որ քաղաքական իրավիճակ է փոխվել և պետք է մտածել համաներման մասին. «Համաներման հարցը պետք է քննարկել, որովհետև քրակատարողական հիմնարկներն այսօր ծանրաբեռնված են, ու մեծ պահանջարկ կա: Մենք կարող ենք համաներման հարցը քննարկել, գերծանրաբեռնվածության հարցը լուծել: Առաջարկում եմ սկսել համաներման հարցի քննարկումը: Վաղ, թե ուշ՝ գալու ենք սրան»:

դիտվել է 82 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am