Մարզպետը 300 մլն դրամ է հատկացրել իր ղեկավարած մասնավոր հիմնադրամին

Նամակ ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին Հարգելի պարոն նախարար

Հայաստանի Հանրապետության կառավարության 2016թ. դեկտեմբերի 15-ի N1299-Ն որոշմամբ ստեղծվել է Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ: Սահմանվել է, որ Սյունիքի մարզի զարգացման եւ ներդրումների հիմնադրամի հիմնադիրը Հայաստանի Հանրապետությունն է, որի անունից հանդես եկող պետական կառավարման լիազորված մարմինը ՀՀ Սյունիքի մարզպետարանն է: Ըստ հիմնադրամի կանոնադրության՝ հիմնադրամի կառավարման բարձրագույն եւ հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է: Խորհուրդը բաղկացած է երեք անդամից. ի պաշտոնե խորհրդի նախագահը Սյունիքի մարզպետն է (այս դեպքում՝ Վահե Հակոբյանը): Խորհրդի երկրորդ անդամը նշանակվում է Սյունիքի մարզպետի կողմից (այս դեպքում՝ Վահե Հակոբյանի կողմից): Խորհրդի երրորդ անդամը նշանակվում է «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի կողմից՝ Սյունիքի մարզպետի երաշխավորությամբ (այս դեպքում՝ Վահե Հակոբյանի երաշխավորությամբ): Այսպիսով՝ ունենք Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հիմնադրամ (Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ), որի միանձնյա ղեկավարը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն է… Վահե Հակոբյանի գլխավորությամբ, որպես հոգաբարձուների խորհրդի նախագահ, կա մեկ այլ հիմնադրամ եւս՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամը: Արդյունքում՝ ունենք երկու հիմնադրամ, երկուսի ղեկավարն էլ Վահե Հակոբյան մարզպետն է, բայց դրանցից մեկը Հայաստան պետության սեփականությունն է, մյուսը՝ Քաջարանի կոմբինատի բաժնետերերի սեփականությունը: …2016թ. դեկտեմբերի 27-ին Կապանում տեղի ունեցած ինչ-որ մի քննարկման ընթացքում (տեսագրությունը կա) Վահե Հակոբյանը հայտարարել է, թե Սյունիքի զարգացման եւ ներդրումների նորաստեղծ հիմնադրամին փոխանցված միջոցներն ուղղվել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին՝ պարտքով, վերադարձնելու պայմանով:
Խոսքը (ոչ ավել, ոչ պակաս) մոտ 300 մլն դրամի մասին է: Արդ՝ Հայաստանի Հանրապետության պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամի միջոցներից (առանց Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման) Վահե Հակոբյանը գումար է հատկացրել իր գլխավորած մեկ այլ՝ մասնավոր հիմնադրամի: Հարց առաջին. Հայաստանի Հանրապետության ո՞ր օրենքով է (իրավական ի՞նչ հիմքով է) թույլատրվում պետական միջոցները պարտքով (փոխատվությամբ) տրամադրել մասնավոր մի հիմնադրամի, մանավանդ որ երկու հիմնադրամի ղեկավարը նույն մարդն է, այն էլ՝ պետական բարձրաստիճան պաշտոնյա՝ Սյունիքի մարզպետը: Խնդիրը ձեւակերպենք ուրիշ կերպ. անհրաժեշտություն է առաջացել քրեաիրավական գնահատական տալու մարզպետի եւ մասնավոր առեւտրային ընկերության ֆինանսական միջոցները տնօրինող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի գործառույթները համատեղելու ընթացքում իրականացված ֆինանսական գործարքի օրինականությանը: Հարց երկրորդ. ի՞նչ հետեւանքներ է ունեցել երկու հիմնադրամի միջեւ կատարված ֆինանսական այդ գործարքը, ի՞նչ չափի գույքային վնաս է պատճառվել պետությանը: Իմիջիայլոց, նշված խորհրդակցության ընթացքում (27 դեկտեմբերի 2016թ.), նորաստեղծ հիմնադրամի մասին խոսելուց հետո, մարզպետը դրվատանքով է արտահայտվել իր ընտանիքի սեփականություն հանդիսացող, իր տիկնոջ՝ Էլիզաբեթի ղեկավարությամբ գործող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպության մասին: Խորհրդակցության մասնակիցները տպավորություն են ստացել, որ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամից մոտ 300 մլն դրամը՝ փոխանցված «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամին՝ ուղղվել է մարզպետի ընտանիքին պատկանող, մարզպետի տիկնոջ՝ Էլիզաբեթի կողմից ղեկավարվող «Հանրային դիվանագիտություն» հասարակական կազմակերպությանը: Եվ ուրեմն՝ հարց երրորդ. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» բարեգործական հիմնադրամն ո՞ւմ է ուղղել պետական հիմնադրամից ստացված գումարը: Անշուշտ, որեւէ մեկը չի կարող հակադարձել, թե վերջինս մասնավոր հիմնադրամ է, եւ մենք չենք կարող խորանալ նրա ֆինանսական գործողությունների մեջ, քանի որ խոսքը Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող հիմնադրամի գումարների մասին է: Հարց չորրորդ՝ ի վերջո ի՞նչ նպատակով է ծախսվել այդ գումարը: Կա եւ գլխավոր հարցը, ինչի համար էլ խոսքն այսօր ուղղում ենք Հայաստանի Հանրապետության ֆինանսների հարգելի նախարարին: Այդ 300 մլն դրամը, որ Վահեն իր գլխավորած պետական հիմնադրամից հատկացրել է իր ղեկավարած մյուս՝ մասնավոր հիմնադրամին, վերադարձվե՞լ է պետությանը, թե՞ ոչ, չէ՞ որ այն տրվել էր պարտքով՝ վերադարձնելու պայմանով: Ի դեպ, այդ ամենի մասին 2017թ. հուլիսի վերջին ՀՀ գլխավոր դատախազին տեղյակ է պահել բնապահպան Արթուր Գրիգորյանը՝ ներկայացնելով հաղորդում հանցագործության մասին: Դատախազությունը հրաժարվել է գործի պատշաճ քննությունից: Իրավապաշտպանները եւ մասնավորապես «Հյուման Ռայթս Հաուս» իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել են ՀՀ գլխավոր դատախազության պահվածքը: Հետագայում Արթուր Գրիգորյանի դեմ քաղհայց է ներկայացրել Վահե Հակոբյանը, ով էլ, սակայն, հրաժարվել եւ հրաժարվում է մասնակցել դատական նիստերին: Դատախազության պահվածքն այլ տիրույթի հարց է եւ սույն դիմումի խնդիրներից դուրս է: Ավելի ճիշտ՝ մենք պատրաստվում ենք հրապարակային հարց ուղղել Հայաստանի Հանրապետության դատախազությանը՝ պարզաբանելու, թե ի՞նչ հիմքով ընթացք չի տրվել պետական սեփականություն հանդիսացող հիմնադրամից մասնավոր հիմնադրամին գումար փոխանցելու իրողությանը: Սույն դիմումով այլ հարց ենք ուզում պարզել՝ հանրային-պետական միջոց հանդիսացող 300 մլն դրամը վերադարձվե՞լ է Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամ, թե՞ ոչ: Հարգելի պարոն Ջանջուղազյան Միգուցե եւ սույն նամակը գրելու անհրաժեշտություն չլիներ, եթե «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ, նշված երկու հիմնադրամը սահմանված կարգով հանրությանը ներկայացրած լինեին ֆինանսական հաշվետվություն իրենց գործունեության մասին: Ուստի, վերը շարադրվածից զատ, խնդրում ենք Ձեր միջամտությունը՝ հրապարակելու նշված երկու հիմնադրամի 2016 եւ 2017 թվականների ֆինանսական հաշվետվությունը: Միաժամանակ՝ բազմաթիվ սյունեցիներ խնդրում են առանձին տեղեկատվություն տալ այն մասին, թե Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը որքա՞ն գումար է հատկացրել (եւ ինչ նպատակով) Կապան քաղաքի N1 հիմնական դպրոցին: Հավատացեք, այդ հարցերը հետաքրքրում են շատ թե քիչ արժանապատվություն ունեցող սյունեցիներին, քանզի Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը ստեղծվել է բացառապես մեկ նպատակով՝ աջակցել Սյունիքի մարզի, տարածաշրջանի բնակիչների առջեւ ծառացած խնդիրների աստիճանական լուծմանը, մինչդեռ… Եվ, ի վերջո, խնդրո առարկա ֆինանսական գործարքը, ինչպես եւ Վահե Հակոբյանի հակապետական գործողության բազմաթիվ փաստերը թույլ են տալիս ենթադրելու, որ հիմնադրամի գործունեության ընթացքում կարող էին տեղ գտնել նմանատիպ այլ երեւույթներ եւս: Հարգանքով՝ Սամվել Ալեքսանյան «Սյունյաց երկիր» թերթի խմբագիր 21 մայիսի 2018թ

դիտվել է 111 անգամ
Լրահոս
«Փաստ». Կաթողիկոսը կմասնակցի՞ ԱԺ առաջին նիստին «Փաստ». ՍԴ–ն շփոթել է երկու տարբեր իրավական չափանիշ «Հրապարակ»․ Ռոբերտ Քոչարյանն ու թիմը դեմ են «Փաստ». Ինչի՞ մասին է խոսում լռությունը «Հրապարակ»․ ՌԴ-ն կոմպրոմիսի չի գնում. պահանջը մեկն է «Ժողովուրդ». Փաշինյանի իշխանությունը վերանայում է նախկին որոշումը․ ԱԱԾ-ի քննչական մարմինը կարող է վերականգնվել Իրավապահները ներխուժել են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ Արեգնազ Մանուկյանի բնակարան «Հրապարակ»․ ՔՊ-ական պաշտոնյան դիմել է մաֆիոզ շրջանակներին Ինչ է բացահայտում Սերգեյ Բագրատյանի ընտանիքի հայտարարագրերի ուսումնասիրությունը. «Ժողովուրդ» Իրավապահ համակարգում նոր վերադասավորումներ են սպասվում. «Ժողովուրդ» Զելենսկին դրական է գնահատել ԱՄՆ նախագահի հետ հանդիպման արդյունքները Գորիսում գայլերի հարձակումից տուժածներից մեկի վիճակը ծանր է Թրամփը կարծում է, որ Իսրայելը կհեռացնի զորքերը հարավային Լիբանանից Լինենք միասնական՝ Հայաստանում այլևս չեն գործում սահմանադրական սկզբունքները Թբիլիսյան խճուղում բախվել են «Mercedes»-ը և «Honda»-ն․ վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը Վրաստան-Հայաստան սահմանին ավելի քան 22 հազար ներկրված վարդ է կասեցվել Աջակցություն են հայտնում Գագիկ Ծառուկյանին ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի Patriot հրթիռային համակարգեր արտադրելու լիցենզիա․ Թրամփ Կհաշտեցնեմ ձեզ և ՌԴ-ին, ինչպես արեցի Հայաստանի և Ադրբեջանի դեպքում․ Թրամփը՝ Զելենսկուն Գայլի հարձակում՝ Սյունիքում. Քարահունջում տուժել է 6 մարդ, այդ թվում՝ 2-ամյա երեխա. «Սյունիք Նյուզ» Նահատակության խորհուրդը ժամանակից և տարածությունից դուրս է․ բոլոր ժամանակների մեջ է ՆԱՏՕ-ի հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա Ալբանիայում Իրանը դադարեցնում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները ՀԱՍԵ-ն հայց է ներկայացրել ընդդեմ Քրեակատարողական ծառայության
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am