Հայաստանի ժողովուրդը պետք է ակտիվորեն ներգրավվի քաղաքական գործընթացների վերահսկողության մեջ. Աճեմօղլու

Աշխարհահռչակ տնտեսագետ Դարոն Աճեմօղլուն, ով համաձայնել է աջակցել Հայաստանին տնտեսությունը զարգացնելու հարցում, կարծում է՝ այստեղ ապրող երիտասարդությունը պետք է քաղաքականության մեջ իր ներգրավվածությունը վերածի փոփոխությունների դրական թրենդի: Այս մասին նա ասել է մայիսի լույս 21-ի գիշերը Լոս Անջելեսում կայացած Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը. քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը, որին միասել էր տեսակամուրջի միջոցով։

«Ես ուրախ եմ կիսվելու իմ գիտելիքով, քանի որ խանդավառ ժամանակ է, և առնվազն դա ես կարող եմ անել։ Հայաստանի ժողովուրդն է, որ պետք է անի քայլ, և ոչ վարչապետը, ոչ պատգամավորները կամ դատավորները, վստահաբար՝ ոչ ես և ոչ էլ Սփյուռքը։ Հայաստանի ժողովուրդը, երիտասարդությունը, որ երկար ժամանակ լուռ է եղել ու մի կողմ քաշված, պետք է ներգրավվեն քաղաքականության մեջ, նրանք պետք է այս ամենին իրենց մասնակցությունը պահպանելու և փոփոխության դրական տրենդի վերածելու ձև գտնեն։ Բայց դա չի նշանակում, որ մարդիկ պետք է ամեն օր բողոքի ցույցեր անեն։ Նրանք պետք է ներգրավված լինեն, պետք է չհանդուրժեն վերջին երկու-երեք տասնամյակներում թույլ տրված սխալների կրկնությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ քաղաքացիները պետք է զգոն լինեն, մեդիայի և քաղաքացիական հասարակության կառույցների միջոցով գտնեն վերահսկելու ճիշտ ձևը, որպեսզի հավաստիանան՝ նոր իշխողները հին այրերը չեն, այլ դրական փոփոխության շարունակությունը: Նա ընդգծել է, որ ներկայում փոփոխությունների իրական ժամանակն է՝ հաշվի առնելով հասարակության տարբեր շերտերում խանդավառության մեծ ալիքը: «Սա իսկապես մեզ համար առաջ շարժվելու նախադրյալների հրաշալի հնարավորություն է: Ներկայում կարևոր է ստեղծել մի համակարգ, որտեղ կա խաղի հավասար դաշտ, կան խթանող գործոններ, հնարավորություններ, և մարդիկ քաջալերված են արդյունավետ մասնակցելու երկրի տնտեսական և սոցիալական կյանքին»,- ասել է հայազգի տնտեսագետը: Աճեմօղլուն շեշտադրել է ինստիտուցիոնալ նոր տարրեր ներդնելու անհրաժեշտությունը, որպեսզի նոր համակարգն իր հերթին առաջ չբերի ուրիշ անձեր ու խմբեր, որ դառնան կոռուպցիայի շահառուներ։

դիտվել է 11 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am