Հրպարակ օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը զարմացավ, երբ նրան ասացինք, որ «Նոր Հայաստանում» ազատ խոսքը ճնշումների է ենթարկվում, հատկապես իր թիմակիցների կողմից։ «Լո՞ւրջ»,- զարմացավ «սիրո եւ համերաշխության» վարչապետը։ Նրան տեղեկացրինք, որ ցանկացած քննադատություն կամ ոչ այդքան հաճելի խոսք իր կամ իր թիմի որեւէ անդամի հասցեին սվիններով է ընդունվում, եւ հետաքրքրվեցինք, թե արդյոք ինքը պատրաստվո՞ւմ է իր թիմակիցներին հիշեցնել ու հորդորել, որ սա սիրո հեղափոխություն է, եւ այդ սերը միայն թիմի ներսում, իրար նկատմամբ չի դրսեւորվում, այդ սերը կարող է անգամ Հանրապետականի հանդեպ լինել, առավել եւս՝ մամուլի եւ ազատ խոսքի նկատմամբ։
«Ես, ճիշտն ասած, տեղյակ չեմ նման երեւույթի մասին, բայց եթե Դուք ասում եք, որ կա նման երեւույթ, այո, ես հորդորում եմ մեր կողմնակիցներին՝ քննադատությանը վերաբերվել որպես հնարավորության»,- ասաց Փաշինյանը։
Նկատենք, որ անգամ ՀՀԿ-ն, որին մեղադրում էինք Հայաստանը հյուսիսկորեացման տանելու մեջ, այդ աստիճանի ֆանատիզմով ու մոլագարությամբ չէր հարձակվում իրենց քննադատողների վրա, ինչպես նորօրյա հեղափոխականներն են անում, որոնք այն աստիճանի են զոմբիացել, որ բառացիորեն սրբացրել են Փաշինյանին, ու, Աստված մի արասցե՝ որեւէ մեկը հանդգնի նկատել, որ «մեսիայի» աչքի վերեւն ունք կա։
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը