ՀՅԴ բյուրոն 20 տարի է ղեկավարում է մի արկածախնդիր հակադաշնակցական.Բադասյանի բաց նամակը

Արցախի հասարակական-քաղաքական գործիչ Վահան Բադասյանը ֆեյսբուքյան էջի միջոցով բաց նամակ է հղել ՀՅԴ իր ընկերներին․ «Սիրելի ընկերներ, ձեզ է դիմում ՀՅԴ մի խումբ ընկերներ, ովքեր հեռացված են շարքերից։Սակայն մենք 2 տասնամյակից ավել լինելով շարքերում (1989-2012թթ),դաշնակցությանը տվել ենք միայն ավյուն և էներգիա, նվիրաբերել մեր երիտասարդ տարիների բուռն գործունեությունը։Որպես դաշնակցական՝ մենք զենքը ձեռքներիս պայքարել ենք հանուն Արցախի ազատագրության, այնուհետև լծվել պետականաշինության գործերին։Որպես դաշնակցական՝ կազմել ենք Արցախի Հանրապետության կառավարության մաս՝ գլխավորելով Հադրութի շրջանի վարչակազմի ղեկավարի պաշտոնը անցյալի պատերազմական ու հետագա դժվարին տարիներին։Հավատարիմ մնալով ՀՅԴ գաղափարներին և ոգուն՝ միշտ էլ եղել ենք ընդդիմադիր արդեն հայությանը հայտնի ոչ ժողովրդավար նախկին ղեկավարությանը։ Ինչի արդյունքում միշտ էլ հրաժարական ենք տվել վերոնշյալ պաշտոններին։1997-2006 թթ մենք եղել ենք ՀՅԴ Արցախի ԿԿ-ի անդամներ և ԿԿ-ի ներկայացուցիչներ։Արցախում վերականգնել ենք կառույցը նշված տարիներին։ Մենք անդամագրվել ենք ՀՅԴ -ին 1989թ․-ին։Այն դաշնակցությանն ենք անդամագրվել,որը կարողացել էր ճիշտ որոշում կայացնել`այն է․ սպասվող պատերազմին պատրաստվել ու դաշնակցական խմբեր պատրաստել ու զինել։Երդում էին առել ու զենք վերցրել։Այն դաշնակցությանն էինք անդամագրվել,որը 1991-ին կարողացավ ճիշտ որոշում ընդունել և Արցախը խորհրդային Միության փլուզումից անմիջապես հետո հանրաքվեով անկախություն ամրագրել։Ինչը, համաձայն Խորհրդային միության սահմանադրության, միակ տարբերակն էր։Ճշմարիտ տարբերակը։ՀՅԴ Արցախի զինված խմբերն էին Արցախի ազատագրության պայքարի կորիզը և գաղափարը։ Սիրելի ընկերներ, Մեր գաղափարակից ընկերների մի մասը նահատակվել են, մյուս գաղափարական ընկերների մեծ մասը դուրս են մնացել շարքերից։Ո՞վ է դուրս դրել,ինչո՞ւ։ Եթե պատմության ընթացքում հիմնականում շարքերից հեռացնում էին ՀՅԴ որոշումներին չենթարկվող,կուսակցության հանդեպ հանցանք կատարած մարդկանց։Սակայն 1998-ից այս կողմ ՀՅԴ-ից հեռացվում են հիմնականում գաղափարներին հավատարիմ ու նվիրված մարդկանց։ Վերջին 20 տարիներին կուսակցության քաղաքականությանը եթե հետևենք ,ապա կտեսնենք, որ հետընթաց ապրելով,նույնիսկ դուրս է մնացել իր իսկ կանոնադրությունից, գաղափարներից,կեցվածքից։Արդյունքում ունենք այն, ինչ ունենք և պարզաբանման կարիք չկա։Ո՞րն է պատճառը։ Սիրելի ընկերներ, պատճառը մեր՝ բոլորիս մտահոգ և գաղափարական ընկերներիս (կապ չունի շարքերում ենք, թե շարքերից դուրս) անտարբերությունն է այն բանի նկատմամբ,որ ՀՅԴ բյուրոն գրեթե 20 տարի է՝ ղեկավարում է մի արկածախնդիր հակադաշնակցական ու բացասական նկարագիր ունեցող անձնավորություն։Որը, կարծես թե, «տաղանդավոր» առաքելություն ուներ վերացնելու հարյուրամյակից ավելին փառավոր ուղի անցած ազգային ավանդական գաղափարական ուժը։

Սիրելի դաշնակցականներ. Ազգը զարթոնք է ապրում։Թախանձագին խնդրում ենք ոտքի ելեք և ՀՅԴ-ի փրկության գործին կցվեք։Խնդրում ենք նկատի ունենալ,որ ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն ստեղծվելով կանոնադրությունից դուրս միշտ Ընդհանուր ժողովի, չգիտես ինչու, մասնակցում են 15 պատգամավոր,ինչը չի կարող թույլ տալ ընկերների ընդհանուր թվի նկարագիրը։Հենց սա է բերում ՀՅԴ Բյուրոյի այսպես ասած մշտական գրեթե նույն անձի ընտրությոանը։Ըմբոստացեք,ոտքի ելեք ու փրկենք այլևս պատմության գիրկը գնացող ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ... Ընկերակսն բարևներով` Վահան Բադասյան (ՀՅԴ անդամ 1989-2012թթ։մարտական խաչի ասպետ։գումարտակի հրամանատար1993-94 թթ։Հադրութ վարչակազմի եկավար 1999-2001թ թ։ՀՅԴ Արցախի ԿԿ ի նդամ 1997-2004 թթ։ԿԿ ի ներկայացուցիչ 2002-2004թթ։Արցախի Աժ պատգամավոր ՀՅԴ խմբակցության նդամ 2010-2015 թթ) Գրիշա Հայրապետյան(Արցախյան Շարժման հիմնադիրներից։ՀՅԴ անդամ 1989թ ից։1989 թ ց Հադրութի շրջանի աշտպանության շտաբի պետ։ԼՂՀ Գերագույ Խորհրդի առաջին գումարման պատգամավոր։1991-1995 թթ Հադրութի շրջանի վարչակազմի եկավար։1997 -2006 թթ ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ։ԿԿ ի ներկայացուցիչ 1999 -2002, և 2002 -2004թթ ). Վաչագան Զաքարյան(Արցախյան Շարժման ակտիվիստ։ՀՅԴ անդամ 1989 ից։գաղտնի զինված խմբի հրամանատար1989-1991թթ։1991-1992թթ դաշնակցական վաշտի հրամանատար։1993_97 թթ համայնքի ղեկավար։1997-1999թթ ՀՅԴ Արցախի ԿԿ ի ներկայացուցիչ։2010 - 15թթ կուսակցական գործիչ։2015 անսպասելի շարքերից հեռացում)

դիտվել է 3 անգամ
Լրահոս
«Հայ ազգային կոնգրես» կուսակցության վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է Բարոյական մահին հաջորդում է պարզ կազմաքանդումը Ի՞նչ նպատակով են Երևանում մի շարք տարածքներ ճանաչվելու հանրության գերակա շահ. նախագիծ Ով է Աժ պատգամավորի թեկնածու, ՔՊ-ական Արաքսյա Վարդանյանը. ինչ ունեցված ունի նա. «Ժողովուրդ» #ՈՒՂԻՂ․ Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում է․ ինչ են ասում վանաձորցիները (video) Ահռելի հնարավորություններ, օբյեկտիվ ու սուբյեկտիվ խնդիրներ «Եթե մենք չլինենք 18 տարեկան երեխաների կողքին, ո՞վ պետք է լինի». կամավոր Գևորգ Ինջիղուլյանը զոհվել է հոկտեմբերի 8-ին Հադրութում. «Փաստ» Դու՛ ես պատերազմի մեջ ներքաշել, դու՛ ես բանակցությունները տապալել․ Սեյրան Օհանյանը՝ Փաշինյանին (video) Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը Իրանում ԱՄՆ-ն կպարտվի այնպես, ինչպես 1956-ին Մեծ Բրիտանիան պարտվեց Եգիպտոսի Սուեզի ճգնաժամում. բրիտանական Financial Times Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին բախվել են «Lada Priora»-ն և «Honda»-ն․ կա վիրավոր Բելգիայի Դաշնային խորհրդարանը արցախահայության վերադարձի իրավունքի ապահովման կոչ է արել Ուղիղ ցուցո՞ւմ. ինչո՞ւ են խառնվել իշխանությունները Ոչ միայն անազնիվ. կարո՞ղ է շաբաթը ուրբաթից շուտ գալ Ի կատարում դատարանի 27.12.2024թ․ վճռի (հերքում) Անձնագրային ստվերներ. ո՞ւմ են հասանելի դառնալու մեր կենսաչափական տվյալները Ցինիկ, ղզիկ, երկրի վարչապետը բա՞ մի քիչ ամոթ չունենա, վաղն էլ ուրիշ մատով նշան ցույց կտա․ կոտայքցի (video) Նիկոլը սպառնում է դառնալ ամեն մեկի տան պրոբլեմը (video) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանի թիվ 164 դպրոցում Նիկոլը 1 մլն մարդու վիրավորել է, հասկանալով է արել, չի´ խորշել, չի վախեցել․ Վահե Հովհաննիսյան Երբ խոսքը գործ է դառնում, հավատը ուժ է ծնում․ «Առաջարկ Հայաստանին» Սրանց զենքը վիրավորանքն է, կեղծիքը, զրպարտությունը, բռնությունն ու ոհմակային հարձակումը․ Աբրահամյան Հայտնի են՝ ՀԱԿ համամասնական ցուցակի առաջին 6 տասնյակի թեկնածուները Ծննդատան աշխատակիցներին դռնեդուռ են գցում #ՈՒՂԻՂ․ «Նիկո՛լ, չափալախդ ստացել ես, հիմա ու՞մ վրա ես հիստերիկանում»․ Տիգրան Չոբանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am