«Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք, «Ազգ-բանակի» Ձեր մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել». Արմեն Գրիգորյանը՝ Վիգեն Սարգսյանին

Վիգեն Սարգսյանին Պաշտպանության նախկին նախարարին և իմ նախկին դասախոսին Պարոն Սարգսյան, Ես և Դուք ունենք աշխարհընկալման ահռելի մեծ տարբերություն, և մեր բանավեճի ակունքներն այդտեղ պետք է փնտրել։ Այդ տարբերությունը վերջին տարիներին արտահայտվել է իմ՝ հրապարակային Ձեզ ուղղված խոսքերով, իսկ Ձեր կողմից՝ ֆեյսբուքի անձնական նամակներով։ Ձեր ընկալումների արդյունք է 1000 դրամով հարկերի բարձրացումը, տարկետման հետ կապված օրենքի ընդունումը, սովորողների ռազմահայրենասիրական դաստիրակության ռազմավարությունը և նման մի շարք այլ ձախողումներ։ Այս ամենը Ձեր կողմից առաջ քաշված «Ազգ-բանակ» գաղափարի մաս են կազմել, որի մասին էլ ես իմ հարցազրույցում շեշտադրում եմ կատարել։ Ավելին, «Ազգ-բանակ» հայեցակարգ էդպես էլ չի եղել, չկա կոնկրետ մեկ փաստաթուղթ, որի անունը լինի «Ազգ-բանակ» հայեցակարգ, դրանք ցրված մտքեր են։ Դուք չեք ամբողջացրել այդ ցրված մտքերն ու թողել եք այդպես, որպեսզի ցանկացած պահի հղում կատարեք Ձեզ շահեկան կողմին։ Դուք մի թիմի անդամ եք, որի կառավարման շրջանում Հայաստանից 370 000 քաղաքացի է արտագաղթել, 5 մլրդ դոլարով ավելացրել ՀՀ արտաքին պարտքը, 800 000-ից ավելի քաղաքացի աղքատության մեջ է ապրել, և այս ձախողումների արդյունքում մենք հայտնվել ենք ապրիլյան պատերազմում և կորցրել կյանքեր ու տարածք։ Այս արդյունքները գրանցվել են Ձեր և Ձեր թիմի ընկալումների արդյունքում։ Դրա համար էլ ձախողած թիմի կողմից առաջ քաշած «Ազգ-բանակ» գաղափարն անընդունելի է ինձ համար, միևնույն ժամանակ՝ հզոր ու կայացած բանակն՝ առաջնային նպատակ։ Ուժեղ Հայաստանի հիմքը ոչ թե կեղծ ռազմահայրենասիրական լոզունգներն ու պրոպագանդան է, այլ իրական աշխատանքը։ Իմ ընկալումներում պաշտպանության բարձրացումը կախված է ազատ, արդար ընտրություններից, կոռուպցիայի նվազեցումից, մարդու իրավունքների պաշտպանությունից և մրցակցային շուկայից, որի արդյունքում տնտեսությունը կզարգանա, քաղաքացիների բարեկեցությունը կբարձրանա, և մենք ավելի շատ միջոցներ կունենանք երկրի պաշտպանողականությունը բարձրացնելու համար։ Դուք սրա լրիվ հակառակն եք արել, աջակցել եք ընտրությունների կեղծմանը, կոռուպցիային, իրավունքների խախտմանը և մոնոպոլիաների ձևավորմանը, բացի դրանից Ձեր թիմի կառավարման արդյունքում 370 000 քաղաքացի է արտագաղթել և Դուք ստիպված տարեկետման մասին օրենքն եք բերել։ Դուք Ձեր թիմի հետ ձախողել եք, «Ազգ-բանակի» Ձեր մոտեցումն այդ ձախողման մի մասն է կազմել։ Հայաստանի անվտանգության նոր հայեցակարգում բանակն ամենաառանցքային դերն է ունենալու, և բանակի կայացման համար ես ներդնելու եմ իմ ամբողջ ներուժը։ Ես համոզված եմ, որ հայ ժողովուրդը հավաքական բարձր իմաստություն ունի, և ռազմահայրենասիրական հայեցակարգով չէ, որ ժողովրդին պետք է սովորեցնել հայրենիք սիրել։ Ժողովուրդը սիրում է հայրենիքը, պետք է ընդամենը պայմաններ ստեղծել, որպեսզի Հայաստանը զարգանա, ռեսուրսներն ավելանան, և ներդրվեն երկրի պաշտպանական համակարգի բարելավման գործում։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am