Կարկուտը ծեծած տեղն է ծեծում

Այսօր՝ մայիսի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 12։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Արտամետ գյուղի 2-րդ փողոցի 3-րդ նրբանցքի ծայրամասում գտնվող բնակելի վագոն-տնակում խոշոր հրդեհ է բռնկվել և անհրաժեշտ է հրշեջների օգնությունը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Եղվարդի թիվ 46 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ ջոկատի հրամանատար Տիգրան Թորոսյանի և տեղակալ Արմեն Սարդարյանի գլխավորությամբ։ Հրշեջները գյուղացիների հետ պայքարում էին կրակի տարածման ու մարման դեմ, սակայն կրակն ամբողջովին վագոն-տնակը ողջ գույքով վերածել է մոխրակույտի։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Նշված վագոն-տնակը պատկանում է ամուսիններ՝ 52-ամյա Դարվին Ղազարյանին և 43-ամյա Գայանե Ղազարյանին, իսկ թե ինչից է առաջացել կրակը, դեռևս պարզ չէ»։ Գյուղացիները նշում էին նաև, որ ընտանիքի հայրն Արցախյան պատերազմի մասնակից է եղել և առողջական խնդիրներ ունի։ Մայրը նույնպես առողջական խնդիրներ ունի, իսկ երեխաները դպրոցականներ են։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ընտանիքը հայտնվել է բաց երկնքի տակ, ու այս պահին նրանց օգնում են հարևանները, սակայն դա հարցի լուծում չէ. խնդրում են պատկան մարմիններին, որպեսզի օգնության ձեռք մեկնեն ընտանիքին։ Առաջին պահից տեղում է եղել նաև Նոր Արտամետի գյուղապետ Յուրի Հովհաննիսյանը, սակայն գյուղապետարանն այդքան միջոցներ չունի, որպեսզի կարողանա օգնել ընտանիքին։ Կատարվածի մասին տեղեկացվել է Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը, ով արդեն հանձնարարել է, որպեսզի մարզպետարանի համապատասխան վարչության աշխատակիցները զբաղվեն խնդրով ու տուժած գյուղացուն չթողնեն անօգնական վիճակում։

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am