Այն լուսավոր անունը, որ «մանկավարժ» է կոչվում, պետք չէ արատավորել

Վերջին իրադարձություններին հաջորդող բարեփոխումները նաև իրենց հետ բերեցին անօրինությունների բացահայտում, որտեղ կրթության ոլորտում տարիներ շարունակ կատարվող կաշառակերությունը մի նոր ալիք բարձրացրեց Հայաստանում՝ հաստատելով այն անվստահությունը, որ մինչ այդ եղել է այդ ասպարեզում: Որպես Արցախի դպրոցի ուսուցչուհի՝ չափազանց զարմացած եմ, որն էլ առիթ տվեց, որ իմ կարծիքը լսելի դարձնեմ շատերին: Հնարավոր չէ այս բացասականը տարածել բոլոր դպրոցների վրա, բոլոր ուսուցիչների և տնօրենների շուրջը, բայց կարևորելով տեղի ունեցածը՝ այն է՝ շատ ծնողների դժգոհություններ, դպրոցականների ընդվզումներ, նույնիսկ այն աստիճանի, որ դեռահասներն են որոշ դպրոցներում բարձրացրել հրաժարականի ու հեռացման կոչեր, նաև ինձ իրավունք վերապահեցի, որպես մանկավարժ, գրելու այս հոդվածը: Օրեր շարունակ մտորումների մեջ էի, թե ինչպե՞ս կարող են մանկավարժները կեղտոտել կրթության համակարգը ու անջրպետ ստեղծել ծնողների և աշակերտների հետ ունեցած հարաբերություններում: Արդյո՞ք նրանք գիտեն, որ ծնողներն իրենց կողմից արժանի են նույնքան հարգանքի ու սիրո, ինչպես նրանց երեխաները, որ նստած են դպրոցական նստարանին: Եվ որքա~ն եմ ես դողում այդ հարաբերություններից, որ հանկարծ չխախտվեն, անգամ իմ դժգոհության պահերին, որ երբեմն ուղեկցում են մեզ դեռահասների անկարգության, դասերից հեռացած լինելու կամ թեկուզ ծնողների անուշադրության պատճառով: Այս օրերին դժգոհ էի մի քանի աշակերտներից՝ ուստարվա վերջին իրենց վարքագծում ցուցաբերած բացասական երևույթների համար: Դասղեկները հրավիրեցին ծնողական ժողովներ: Իմ խոսքը հնչում էր շատ դժգոհ, որ ուղղված էր այդ ժողովին մասնակցող աշակերտներին, նաև՝ ծնողներին: Դա մանկավարժի բողոք էր, որ լսվեց քար լռության մեջ: Այն րոպեների մեջ տեղավորված ելույթ չէր, այլ ժամի տևողությամբ ու բաց տեքստով դժգոհություն, որ լռությամբ ընկալվեց 11-րդ ա դասարանում: Արձագանք չկար այդ բողոքին, ծնողների լռությունը, նաև ոմանց գլխիկոր ու ինձանից խուսափող հայացքները նորից ու նորից ինձ բերեցին այն համոզմանը, որ ես՝ որպես մանկավարժ, երբևէ թույլ չեմ տվել այնպիսի սխալ վերաբերմունք կամ արարք, որ իմ առջև նստած ծնողները երբևէ մեղադրեին ինձ: Չնայած հաճելի կլիներ լսեի նրանց խոսքը՝ բայց այդ հանդիպմանը ես նորից առնչվեցի նրանց գեղեցիկ կերպարներին, որ այդ լռությունն ինձ հետ համամիտ լինելու նշան էր՝ իրենց երեխաների ուսման ու դաստիարակության մասին նշածս մտքերին, որ երբեմն հաստատում էին գլխի շարժումով: 11-րդ գ դասարանում համեմատաբար խաղաղ էի, բայց նույն դժգոհությունն էր շատ առողջ մթնոլորտում, միայն դասղեկի ու ծնողների հետ: Հայաստանյան որոշ դպրոցներում բացահայտված կաշառակերությանը զուգահեռված էր Մարտակերտի միջնակարգ դպրոցի մաքուր գործունեությունը, որ ուսուցչի աշխատանքի «վարձատրությունը» այստեղ աշակերտի կողմից նրա ուսման հանդեպ ունեցած հետաքրքրությունը պիտի լինի ու դաս սովորելը: Դասարանից դուրս գալու պահին նկատեցի, որ բոլորը ոտքի կանգնեցին: Դա մանկավարժիս հանդեպ ունեցած հարգանքի և դրան հաջորդող ծնողական ժողովի ավարտի արտահայտություն էր, որ նկատելի դարձավ լռության մեջ: Այդ լռությունն էլ փոխադարձ հասկացվածության խորհուրդ ուներ, որ ես բաց երեսով գործ ունեի բարեկիրթ ու խելացի ծնողների հետ: Այս օրերին ես ուզում էի իմ պատկերացման մեջ տեսնել կաշառք վերցնող մանկավարժներին: Հետաքրքիր է, թե դասղեկն ինչպե՞ս է նայել իր ծնողներին, երբ առաջարկել է գումար հավաքել այս կամ այն առիթով: Եթե անգամ ծնողներն են հավաքել, ապա բացերես այդ ուսուցիչն ինչպե՞ս է գումարը վերցրել՝ առանց մտածելու, որ այդ մասին տեղյակ են լինելու նաև նրանց երեխաները: ....Եվ հետո՝ այդ ուսուցիչներն ինչպե՞ս են մտել դասարանները. արդյո՞ք այն դեռահասները լսե՞լ են նրանց: Կամ այդ աշակերտները, երբ ամեն անգամ իրենց ծնողների կողմից լսել են ուսուցիչներին պարսավող խոսքեր, արդյո՞ք ցանկացել են նստել նրանց դասերին: Նաև՝ երբևէ այդ մանկավարժները կարողացե՞լ են իրենց աշակերտների հետ խոսել մարդկային բնավորության գեղեցիկ որակների մասին: Եվ վերջում մեկ հարց՝ տարիներ շարունակ ի՞նչն է լռեցրել ծնողներին: Վա՞խը կամ գուցե ամոթի՞ զգացումը, որ իրենց երեխաներին դասավանդող ուսուցիչներն ու տնօրենը կաշառակեր են...Բայց ու՞մ մեղադրենք, դեռահասների՞ն թե՞ ծնողներին, որ ընդվզում են անարդարության դեմ, թե՞ մանկավարժներին, որ իրենց տեղում չեն... Այս դեպքում բազմակետերը փրկում են իրավիճակը, ու ցանկալի եմ համարում այդպիսի մանկավարժներին ասել, որ այն լուսավոր անունը, որ «մանկավարժ» է կոչվում, պետք չէ արատավորել: Նատաշա Պողոսյան

դիտվել է 90 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am