Վովայի Արշակի փրկության գինը՝ 100 «պապկայով». newsbook.am

Դեռևս 2014 թ. մամուլն անդրադարձավ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ՝ Արշակ Հակոբյանի՝ Վավոյա Արշակի ԱԱԾ-ում հայտնվելու և այնտեղ օրեր շարունակ մնալու փաստին: Լրատվության ձնագնդու էֆեկտը կանխելու նպատակով՝ ԱԱԾ-ն տեղեկությունը կեսբերան հերքեց ոստիկանությանը սպասարկող լրատվամիջոցներից մեկով: Եվ չնայած հերքմանը՝ ողջ քաղաքական ու հասարակական վերնախավը տեղեկացված էր՝ ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին ձերբակալել ու օրեր շարունակ պահել էին ԱԱԾ-ում, մինչև Սերժ Սարգսյանն էր որոշել ծանոթանալ Արշակի հետ և լուծել նրա անձեռնմխելիության խնդիրը: Սերժ Սարգսյանը, սակայն, շրջահայաց էր գտնվել ու չէր արգելել ԱԱԾ-ին «նավսյակի»  Արշակ Հակոբյանին տարբեր կարգավիճակներով ընդգրկել ԱԱԾ-ում հարուցված մի շարք քրեական գործերումով: Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն Արշակ Հակոբյանի ձերբակալության ժամանակ խուզարկել էր նրա՝ Էրեբունու համայնքում գտնվող առանձնատունը , որտեղից հսկայական գումար էին հայտնաբերել: Իսկ այդ օպերացիային հաջորդել էին բավականին ուշագրավ դեպքեր: Պարբերաբար օդային ճանապարհով Հայաստան էին ներկրվել արգելված հոգեմետ դեղամիջոցներ: Հերթական «պարտիան» Հայաստան մտցնելիս ԱԱԾ-ն ձերբակալել էր մեկին, որը միամտություն էր ունեցել հենց ԱԱԾ-ում գրելու, թե այդ ամենից տեղյակ է Վովայի Արշակը: Դա էլ առիթ էր հանդիսացել, որ Արշակ Հակոբյանը տարվի ԱԱԾ, իսկ նրա առանձնատանը եղած խոշոր գումարն՝ առգրավվի:  Այս աղմկահարույց միջադեպից շատ չանցած մամուլում սկսվեց քննարկվել մեկ այլ տեղեկատվություն, համաձայն որի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում քննվում էր մի գործ, որն առնչվում էր ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանին: Գործի էությունն այն էր, որ Արշակ Հակոբյանը ՀՀ ճանապարհային ոստիկանության աշխատակիցներ է ներգրավել ՃՈ աշխատակազմում, որոնք մեծ քանակությամբ տուգանքներ են գանձել վարորդներից, սակայն գանձումների մեծ մասը բյուջե չի մտել: Ենթադրվում էր` դրանք տնօրինել է Արշակ Հակոբյանը: Բացի այդ էլ ՃՈ բոլոր նշանակումներն արվել էին Արշակ Հակոբյանի միջոցով՝ բավականին խոշոր «մաղարիչի» դիմաց: Գործում էր հետևյալ սխեման՝ շատ չանցած «մաղարիչ» տվողը գործից ինքնակամ դիմում էր գնում ու հեռանում (որպեսզի գլխին չսարքեն ու չդատեն), իսկ նրա պաշտոնի համար նոր «մաղարիչ» տվողների հերթեր էին գոյանում: Ի դեպ՝ այս օրերին Արշակ Հակոբյանն ընկած կամուրջներ է փնտրում նոր իշխանության հետ, որպեսզի ԱԱԾ-ում եղած նրա մասին գործերը շարունակեն  փակված մնալ: Դրա դիմաց նա պատրաստակամություն է հայտնել համագործակցել ու ԱԱԾ-ին տրամադրել մոտ 100  թղթապանակ՝ տարբեր մարդկանց հանցագործությունների մասին տեղեկատվությամբ: Սա ենթադրվում է այն գինն է, որը Վովայի Արշակը պատրաստը է վճարել իր փրկության համար: Ընդ որում՝ կասկած չկա, որ այդ թղթապանակները նաև այն մարդկանց դեմ են լինելու, որոնց հետ ոչ վաղ անցյալում Վովայի Արշակը մտերիմ հարաբերություններ է ունեցել: Շարունակելի: Վահե Սարգսյան

դիտվել է 547 անգամ
Լրահոս
Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am