Ինչու Թրամփի հայացքն ուղղվեց Նիկոլին

Օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին` Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ: Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպանատան տարածած հաղորդագրության համաձայն, Սպիտակ տան ղեկավարը Փաշինյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է. «Անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում` առևտրի, ժողովրդավարական ինստիտուտների և տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում»: «Առաջընթացը կոռուպցիայի դեմ պայքարում, քաղաքական բոլոր ուժերի համախմբումը և Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին և կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան: Լավագույն մաղթանքներս Ձեզ և հայ ժողովրդին», - գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձը միանշանակ խիստ ուղերձ է, մանավանդ, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որը Փաշինյանի հռչակած հեղափոխությունից առաջ, երբ Սերժ Սարգսյանն ընտրվեց վարչապետ՝ Միացյալ Նահանգների նախագահը չշտապեց շնորհավորել Սերժ Սարգսյանին: Այս առումով, Թրամփի շնորհավորանքն անգամ կարելի է որոշակի ուղերձ համարել՝ հետհեղափոխական Հայաստանին: Նկատենք, որ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով 2013-ին է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայից շնորհավորանք ստացել: 2013թ. մարտին Օբամայի ուղերձում, մասնավորապես, ասված էր․ - «Ակնկալում եմ, որ մենք շարունակելու ենք մեր համատեղ աշխատանքը, քանի որ մենք երկուսս էլ սկսում ենք մեր պաշտոնավարման երկրորդ շրջանը։ Շարժվելով առաջ` կցանկանայի հիմնվել մեր երկրների և ժողովուրդների միջև գոյություն ունեցող ամուր կապերի վրա և առավել ընդլայնել մեր գործընկերությունը: Մենք մեծապես հանձնառու ենք նպաստելու Հայաստանի զարգացմանը և ակնկալում ենք, որ Դուք Ձեր առաջնորդությամբ առաջ կտանեք ժողովրդավարության ամրապնդման և տնտեսական բարեփոխումների շարունակական գործընթացը, ինչը հնարավորություններ կընձեռի թե՛ Հայաստանի ժողովրդի և թե՛ ամերիկացիների համար, որոնք ակնկալում են ներդրում ունենալ նշանակալի ներուժ ունեցող արժեքավոր գործընկերոջ երկրում: Մենք կշարունակենք մեծապես աջակցել Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի առաջընթացին, որը պահանջում է բովանդակալից քայլ ձեռնարկել դեպի կարգավորում, ինչը կապահովի հարատև խաղաղություն և անվտանգություն: Ցանկանում ենք նաև շարունակել մեր աշխատանքը առաջ մղելու հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորումը: Ձեր վերընտրվելը հնարավորություններ է ընձեռում մեր երկու երկրների հարաբերություններն առաջ մղելու համար և Ձեր ժառանգության ստեղծմանը` որպես առաջնորդի, որը խորացնում է Հայաստանում բարեփոխումները և առաջ տանում խաղաղության գործը ձեր ազգի և ձեր տարածաշրջանի ժողովուրդների համար: Վստահ եղեք, որ ԱՄՆ-ը, որպես Հայաստանի մշտական բարեկամ և գործընկեր, ձեր կողքին է այս վեհ նպատակներին հասնելու գործում»: ԱՄՆ-Հայաստան հարաբերություններում հայաստանյան հեղափոխությունը կարող է լուրջ շրջադարձային դառնալ: ԱՄՆ-ը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն է: ԱՄՆ-ը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդ էր: ԱՄՆ-ը Հայաստանի թիվ մեկ ֆինանսական դոնորն է, ԱՄՆ-ից Հայաստանին օգնությունը հասել է միլիարդի: Ընդ որում՝ ոչ միայն Հայաստանին, այլև՝ Լեռնային Ղարաբաղին: ԱՄՆ-ը այժմ էլ կարող է ավելին առաջարկել Փաշինյանի կառավարությանը: Հիշեցնենք, որ 2008թ. օրինակ, Հայաստանի նախագահական ընտրություններից հետո` մարտի 11-ին (մարտի 1-ի ողբերգական իրադարձություններից հետո) «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի գործադիր տնօրեն Ջոն Դանիլովիչը Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ էր ուղղել, որում, մասնավորապես գրել էր. «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիան իրավունք ունի կասեցնելու կամ դադարեցնելու Հայաստանի հետ կնքված համաձայնագիրը, եթե լուրջ քաղաքական հետընթաց է տեղի ունենում, և այս նամակը պաշտոնական զգուշացում է, որ վերջին իրադարձությունները կարող են բացասական ազդեցություն ունենալ Հայաստանի՝ «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիայի կողմից ֆինանսավորմանը համապատասխանելու վրա»: Ի վերջո, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրով Հայաստանին տրվող ֆինանսավորումը դադարեցվեց: Նշենք, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը դրամաշնորհային ծրագիր էր, որ ԱՄՆ իշխանությունը հատկացնում է զարգացման խնդիր ունեցող երկրներին՝ պայմանով, եթե նրանք բավարարում են ժողովրդավարության որոշակի չափանիշների: Առաջին ծրագրով, օրինակ, Հայաստանը 5 տարվա ընթացքում ստացել էր մոտ 250 միլիոն դոլար: Սակայն Ռոբերտ Քոչարյանի վարած քաղաքականության պատճառով Հայաստանը զրկվեց 64 միլիոն դոլար ֆինանսավորումից, որը պետք է ուղղվեր գյուղական ճանապարհների վերանորոգմանը: Փոխարենը՝ այդ գումարը տրամադրվեց հարևան Վրաստանին, որով կառուցվեցին Ախալքալաքի ճանապարհները: Թրամփի շնորհավորանքը Փաշինյանին կարելի է հայ-ամերիկյան հարաբերությունների համար լուրջ ազդակ համարել, նույնիսկ մի մեկնարկ՝ Հայաստանը նորովի կարևորելու լուրջ գործընթացով: Թամար Բագրատունի

դիտվել է 95 անգամ
Լրահոս
Մշտապես համախմբված մնալով Եկեղեցու շուրջ՝ հայ ժողովուրդը քրիստոնեական իր հավատքով ու լավատեսությամբ հաղթահարել է դարերի փորձությունները. Վեհափառ Հայրապետ Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ են պահում քաղաքական խնդիր լուծելու նպատակով․ Մեսրոպ Մանուկյան Էրդողանը ճնշում է զգում Թրամփի կողմից Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն իրականացնելու հարցում․ Forbes «TRIPP+» զարգացման հիմնադրամի տնօրենը մտադիր է Հայաստանից պղնձի մատակարարումներն ուղղել դեպի ԱՄՆ ԱՄՆ-ում գործող իմ ընկերությունը սեպտեմբերին ձեռք բերեց Թեղուտի պղնձի հանքավայրը, որը մեծությամբ երկրորդն է Հայաստանում. Կոնստանտին Սոկոլով Հայր և որդի Քոչարյանների կալանքի միջնորդության քննությունները հետաձգվեցին Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 20-ին Թուրքիան Ադրբեջանին այնպիսի օգնություն է ցուցաբերել, որը հնարավոր չէ գնել փողով․ թուրք փորձագետ Ֆրանսիան ու Գերմանիան կործանումից փրկվելու շանս չունեն․ Երվանդ Բոզոյան (video) Թրամփը չի կարող չհարվածել Իրանին․․․ ԱՄՆ-ին ամիսներ են մնացել ծրագրի համար․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) «Խայտառակ փաստեր․․․ ինչպես են թալանել 30 մլն․ դոլարը»․ տնտեսագետը մանրամասնում է (video) Ռոբերտ Քոչարյա՛ն, դուք չհասկացա՞ք՝ ովքեր են ձեր կողքի վտանգավոր մարդիկ (video) Առուշը միշտ էլ այսպիսին է եղել․․․ կեղծիքի վրա իր կենսագրությունը սարքած մարդը չի՛ փոխվում․ Աղաջանյան (video) «Փաշինյանը ժամկետ է ասել․․․ սուտն արդեն պայթում է» (video) #ՀԻՄԱ․ Ըստ Փաշինյանի՝ բանակում ինքնшսպшնությունները շատացել են խաղաղության պատճառով (video) Թիկունքից հարվածն են չեզոքացնում․Թուրքիան անցել է խաղի՝ Ադրբեջանին կսեղմի ու․Արտակարգ և լիազոր դեսպան (video) 2.78 մլն դրամի տուգանքներ ու կասեցված գործունեություններ Գեղարքունիքում և Լոռիում ԿԸՀ․ զերծ մնալ ընտրական համակարգի հասցեին մեղադրանքներ հնչեցնելուց Փարպիում վիճաբանությունն ավարտվել է սպանությամբ Վաղը թուրքը զենքը դնի Առուշի գլխին, մեկ է՝ իրեն մենակ փողն է հետաքրքրելու․ Երվանդ Բոզոյան (video) Կրակոցներ Աշտարակում․ սպանվածը հայտնի է եղել քրեական շրջանակներում․ նոր մանրամասներ Նիկոլը նորից խաբում է․ սարսափելի կապիտուլյացիայի է գնում․․․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան (video) Հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am