Խայտառակ իրավիճակ ՇՊՀ-ում. բուհի բյուջեի բացասական սալդոն կազմում է շուրջ 242 մլն դրամ

Շիրակի պետհամալսարանի դասախոս Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Ինչպես և սպասվում էր, նույնիսկ Շիրակի պետհամալսարանի ռեկտոր,վատահամբավ և կոռումպացված ՀՀԿ-ական Սահակ Մինասյանի «հրաժարականը» որևէ կերպ չի ազդել ՇՊՀ-ում տեղի ունեցող գործընթացների վրա,քանի որ նախկին ռեկտորը, ով ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի ներկայությամբ մայիսի 15-ին իբրև թե հայտարարել էր իր հրաժարականի մասին,սակայն միայն մայիսի 18-ին նոր ռեկտորի պաշտոնից հրաժարվեց,չի էլ մտածում,որ իրականում նա չէ ռեկտորը: Այսօր,մայիսի 21-ին Սահակ Մինասյանը, ըստ լուրերի, առավոտվանից գտնվում էր բուհում,որին տեսել են բազմաթիվ մարդիկ և բավական ակտիվ հրահանգներ է տալիս: Սա այն դեպքում,երբ ՇՊՀ-ում ակտիվ հետաքննություն են անցկացնում ոստիկանները և նախկին ռեկտորը, գտնվելով բուհում, ակտիվորեն ազդում է համալսարանում ծավալվող գործընթացների վրա: Հետաքրքիր է,ԿԳՆ-ում տեղյակ են,որ Սահակ Մինասյանը և իր ֆան-ակումբի որոշ ներկայացուցիչներ,որոնք բացարձակ կապ չունեն ՇՊՀ-ի հետ և աշխատում են ՀՀԿ Շիրակի մարզային գրասենյակում, ժամը 09.00-ից մինչև երեկո գտնվում են համալսարանում և վերահսկում են ամեն ինչ: Չեմ զարմանում,քանի որ այս ամենը սպասելի էր: Ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը չի կարող ընդդիմանալ Սահակ Մինասյանին,քանի որ նա ՇՊՀ-ում իր հասած դիրքի համար ամբողջությամբ պարտական է Սահակ Մինասյանին: ՇՊՀ-ում տեղի ունեցավ այն,ինչի մասին երազում էին ՀՀԿ-անները հանրապետության մասշտաբով,երբ հայտարարում էին,որ Սերժ Սարգսյանին փոխարինելու կգա Կարեն Կարապետյանը: Բոլորն էլ շատ լավ հասկանում էին,որ դա ընդամենը հասարակությանը ժամանակավորապես խաբելու քայլ է.միևնույն է իշխանությունը գտնվելու էր Սերժ Սարգսյանի ձեռքում,երբ վարչապետը Կարեն Կարապետյանն էր..Նույն էլ հիմա կատարվում է ՇՊՀ-ում.ռեկտորի պարտականությունները կատարող ունենք,սակայն որքան հասկանում ենք,և փաստերն էլ ակնառու են,վաստակավոր կոռումպացված Սահակ Մինասյանը չի էլ մտածում «լքել» ՇՊՀ-ն: Ի դեպ,վերջին տեղեկությունների համաձայն Սահակ Մինասյանը հետին թվով ակտիվորեն փաստաթղթեր է ստորագրում և որոշումներ ընդունում: Օրինակ՝այսօր հաստաված գիտխորհրդի նոր կազմը ներկայացրել է հետին թվով՝մայիսի 7-ով,որ ինքն էլ ստորագրի այդ փաստաթուղթը: Այս խառնակ և անտերության մթնոլորտը ՇՊՀ-ում էլ ավելի խայտառակ իրավիճակ է ստեղծել բուհում,որտեղ ուսումնական գործըթացը դեռ չի մտել նորմալ փուլ,իսկ համալսարանի ֆինանսական դրությունն էլ օրհասական է: Պարոն Մինասյանի թեթև ձեռամբ բուհի բյուջեի բացասական սալդոն կազմում է 242 273 000 դրամ:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am