Յոթ տարվա փոխարեն 7 օրում. Արմեն Սարգսյան

Հայաստանը փոքր պետություն է, բայց գլոբալ ազգ, հետևաբար չպետք է բաց թողնել ստեղծված հնարավորությունը՝ հայության ներուժը Հայաստանին ծառայեցնելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այսպիսի տեսակետ է արտահայտել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի լույս 21-ի կեսգիշերին ուղիղ տեսակապով ելույթ ունենալով Լոս Անջելեսում ընթացող Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի «Հայաստանը վաղը․ քաղաքացիական դիվանագիտությունը՝ գործողության մեջ» քննարկմանը: Անդրադառնալով Հայաստանի՝ վերջին ներքաղաքական զարգացումներին՝ նախագահը բացառիկ և հրաշալի է որակել խաղաղ ցույցերով, սեփական տեսակետներն ու համոզմունքները արտահայտելու միջոցով քաղաքական համակարգ փոխելու հնարավորությունը Հայաստանում: «Կարծում եմ որպես հայեր պետք է հպարտանանք այն ամենով, ինչին հասանք 2018-ի ապրիլ-մայիսին։ Իհարկե, սա ստեղծում է մեծ ակնկալիքներ ամբողջ աշխարհում, ոչ միայն երիտասարդ հայերի շրջանում: Բայց առաջին հերթին երիտասարդ հայերին ստիպում է հավատալ, որ իրենք են տերն այս երկրի, ապագայի, արժեքների ու ժառանգության: Երկրորդն էլ շատ կարևոր է քաղաքացի լինելու, ապագայի համար պատասխանատու լինելու զգացումը»,-ընդգծել է Արմեն Սարգսյանը: Նա ասել է, երբ իրեն առաջարկեցին դառնալ նախագահ, ինքը մտածում էր ունի 7 տարի տարբեր քննարկումների, մարդկանց քաջալերելու միջոցով հասնելու նրան, որ մարդիկ իրենց քաղաքացի զգան՝ ազատորեն կարծիք արտահայտելու, սեփական հավատալիքների համար պայքարելու մղումով, որպեսզի ընտրության գնալիս էլ լինեն ազնիվ ու պատասխանատու: Սակայն, ըստ նախագահի, 7 տարվա փոխարեն դա տեղի ունեցավ 7 օրում: Այս իմաստով Արմեն Սարգսյանը մեծապես կարևորել է հայկական ներուժի օգտագործումն ու պահը բաց չթողնելը: «Հայաստանից դուրս ապրող հայերից շատերը շատ լավ քաղաքացիներ են այն երկրներում, որտեղ ապրում են, նրանցից որոշները միջազգային հանրության կողմից հարգված ու ճանաչած գիտնականներ, գործարարներ, քաղաքական գործիչներ են և այլն: Ժամանակն է, որ բոլորը գիտակցեն, որ Հայաստանն իրենց հայրենիքն է, իրենք այս պետությանն են պատկանում: Այս առիթը օգտագործելով՝ վերակառուցենք մեր երկիրը հանուն ապագա սերունդների»,-նշել է Արմեն Սարգսյանը: Նա ընդգծել է, որ հայ ազգը բավականաչափ հասուն և իմաստուն է, որ օգտվի այս պատմական հնարավորությունից և որ ինքը լավատես է: «Դուռը պետք է բաց պահենք, որ իսկապես բոլոր հայերը, ովքեր կարծում են, որ հայրենիքին տալու բան ունեն, հնարավորություն ունենան իրենց գիտելիքը, ժամանակը, էներգիան ներդնել այս երկրում: Եթե մենք դա բաց թողնենք, ես շատ կտխրեմ»,-եզրափակել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:  

դիտվել է 38 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am