Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից. ՀԺ

Ռիտա Սարգսյանը հրաժարական է տվել «Նվիրիր կյանք» հիմնադրամի նախագահի պաշտոնից: Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը: Հիշեցնենք, բոլորովին վերջերս, իշխանափոխությունից անմիջապես հետո հիմնադրամի ֆեյսբուքյան էջում հայտնվեց հայտարարություն այն մասին, որ հիմնադրամը ժամանակավորապես դադարեցնում է իր գործունեությունը, այնուհետ հայտնի դարձավ, որ 2010 թվականից հիմնադրամը գլխավորող նախկին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը չի շարունակելու իր գործունեությունը, այս մասին բազմաթիվ հրապարակումներ եղան: Այս հայտարարություններից հետո ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանը, հրատապ հանդիպում էր հրավիրել մանկական ուռուցքաբանության եւ արյունաբանության ոլորտի բարեգործական հիմնադրամների եւ մասնագետների մասնակցությամբ, որպեսզի այդ հիվանդություններով տառապող երեխաներն առանց օգնության չմնան: Հանդիպման ընթացքում քննարկվել էին մանկական քաղցկեղի եւ արյան հիվանդությունների հետ կապված հիմնախնդիրները Հայաստանի Հանրապետությունում եւ դրանց լուծման կարճաժամկետ ու երկարաժամկետ ուղիները: Որոշվել էր ստեղծել աշխատանքային խումբ, որը բաց է համագործակցության եւ միանալու համար: Այս հանդիպումից հետո «Նվիրիր կյանք»-ի ֆեյսբուքյան էջից հեռացվեց գործունեությունը դադարեցնելու մասին հայտարարությունը: Այսօր «Նվիրիր կյանք» հիմնադրամի տնօրեն Վերժինե Ոսկանյանը հայտարարել է, որ հիմնադրամը հեռացրել է իր հայտարարությունը ու շարունակելու է գործել նախկինի նման, սակայն հոգաբարձուների խորհրդի որոշման համաձայն, իրենք այսուհետ աշխատելու են առանց ղեկավարի, քանի որ իրենք ինքնաբավ են եւ կարող են իրենց նախկին կազմով, առանց նախագահի շարունակել աշխատել: Հիմնադրամի խորհրդի անդամ Շուշանիկ Արեւշատյանն էլ նշել է, որ կարծում են՝ Ռիտա Սարգսյանը կմնա հիմնադրամի անդամ, սակայն տեղյակ չեն ՀՀ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանի դիրքորոշման մասին, թե վերջինս ցանկանո՞ւմ է մասնակցություն ունենալ հիմնադրամի աշխատանքներին: Նշվեց նաեւ, որ իրենք ներկա չեն եղել Աննա Հակոբյանի հրավիրված աշխատանքային հանդիպմանը ու կարծում են՝ պատճառն իրենց կողմից տեղադրված հայտարարությունն է եղել գործունեության ժամանակավոր դադարի մասին: Նկատենք, սակայն, որ մինչ հրատապ աշխատանքային հանդիպում հրավիրելը Աննա Հակոբյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ուղիղ եթերում հայտարարել էր, որ ամեն ինչ պետք է անել՝ քաղցկեղով հիվանդ երեխաներին աջակցելու ծրագրերը շարունակական դարձնելու համար: armtimes.com

դիտվել է 56 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am