Քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

39-ամյա Կամո Փիրուզյան սպանության գործով մեղադրյալ քրեական հեղինակություն Վահագն Աբգարյանի մեղադրանքը մեղմացվել է: Փաստինֆո-ի հարցմանն ի պատասխան Քննչական կոմիտեից հայտնեցին, որ նախնական քննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ Վահագն Աբգարյանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին մասով,  38- 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով, 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 312-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքների կատարման համար:
Անդրադառնալով մեղադրանքի մեղմացմանը նշենք, որ Վահագն Աբգարյանը նաև մեղադրվում էր Ռոմիկ Մուսինյանի սպանության նախապատրաստության, հանցավոր համագործակցություն ստեղծելու մեջ, սակայն այս մեղադրանքներից նախաքննական մարմինը հրաժարվել է։ Այսպիսով, Վահագ Աբգարյանը զենք-զինամթերք ձեռք բերելուց բացի մեղադրվում է նաև Կամո Փիրուզյանի սպանությունը կազմակերպելու, ինչպես նաև Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետին և քննիչ Արտակ Հովհաննիսյանին կաշառք տալու մեջ՝ իբր  Կամո Փիրուզյանի սպանության գործով միայն կատարողին մեղադրանք առաջադրելու համար։ Սպանությունն անմիջական իրականացրել է Վլադիմիր Դավթյանը, ով, ըստ տեղեկությունների, Վահագն Աբգարյանի սանիկն է եւ ձերբակալվել է սպանությունից անմիջապես հետո։ Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ սպանված Կամո Փիրուզյանը Վահագն Աբգարյանի երկու մտերիմների՝ Էդուարդ Պողոսյանի և Վարդան Ավագյանի սպանության մեղադրանքով հետախուզման մեջ գտնվող Ալավերդի քաղաքի բնակիչ Վարդան Փիրուզյանի եղբայրն է: Վերջինս սպանվել է 2017 թվականի հունիսի 13-ին.  Վլադիմիր Դավթյանը հետևել է Փիրուզյանին  եւ երբ վերջինս կանգ է առել ծաղկի վաճառքի սրահի մոտ կրակոցներ է արձակել խանութի սրահից, ապա մոտեցել է եւ  մոտ տարածությունից եւս կրակել։ Ստացած հրազենային վիրավորումների հետևանքով Կամո Փիրուզյանը մահացել է: Ներկայումս կալանավորված է նաեւ Լոռու մարզային քննչական վարչության նախկին պետ Թաթուլ Շուշանյանը՝ կաշառք վերցնելու մեղադրանքով, ինչպես նաեւ նույն վարչության մեկ այլ քննիչ։  Շուշանյանը չի ընդունում առաջադրված մեղադրանքը եւ հրաժարվել է ցուցմունք տալ։

դիտվել է 195 անգամ
Լրահոս
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին ՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am