«Արի, տես` ինչ հզոր եմ ու գնա տուն». Հարրիի նախկին ընկերուհին ծաղրի առարկա է դարձրել

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանեկան արարողությանը հրավիրված էր նաև Հարիի նախկին ընտրյալ Չելսի Դևին։ Պսակադրության ժամանակ նրա դեմքի արտահայտությունը նոր մեմ է դարձել սոցցանցերում։Այս մասին գրում է armeniasputnik.am-ը:
  Բրիտանիայի արքայազն Հարրիի նախկին ընկերուհին` Չելսի Դևին, որը հարսանիքի հյուրերից էր, ծաղրի առարկա է դարձել պսակադրության արարողության ժամանակ դեմքի ոչ պատշաճ արտահայտության համար։ Արարողության ընթացքում աղջկա դեմքն այլայլվել է, ինչն անմիջապես կատակների առիթ է տվել։ «Դեմքդ, երբ նախկին փեսացուդ ամուսնանում է և դու ներկա ես այդ հարսանիքին», – կատակում են համացանցի օգտատերերը։ Թագավորական ընտանիքի երկրպագուները պարզել են, որ Չելսի Դևիին պսակադրությունից հետո տեղի ունեցած երեկույթին չեն հրավիրել։ «Հարրիի նախկին ընկերուհուն հրավիրել են հարսանիքի, և չեն հրավիրել երեկույթի՞ն։ Կարծես, այդ տղան ասում է. «Արի՛, տես, թե ինչ հզոր եմ, հետո գնա տուն»», – գրում է Thor Odinson–ը։ Խոսակցության առարկա է դարձել նաև արքայազնի նախկին ընկերուհու հագուկապ, նա հարսանիքին ներկայացել էր սև զգեստով։ «Չելսի Դևին սև զգեստ է հագել։ Երբ հարցրին, արդյո՞ք ներկաներից որևէ մեկը դեմ է այս ամուսնությանը, հոգու խորքում հույս ունեի, որ նա կկանգնի և աշխուժություն կմտցնի արարողության մեջ», – խոստովանում է mirabela-ն։ Որոշ օգտատերերը սկսել են պաշտպանել աղջկան։
Ալեքսիս Օհանյանը կնոջ հետ
«Նրանք հարյուր տարի առաջ էին հանդիպում, և եթե լավ հարաբերությունների մեջ չլինեին, աղջիկը չէր գա։ Չելսին մտահոգ կամ ձանձրացած տեսք ունի, և դա զարմանալի չէ, որովհետև բոլոր հարսանիքներն էլ ձանձրալի են», – կարծում է Rebecca Tokdemir-ը։ «Համարձակ քայլ է արել, որ եկել է։ Գիտենք, որ նա չի սիրում ուշադրության կենտրոնում լինել։ Սակայն ընդունել է հրավերը և ցույց է տվել, որ իր համար դա դժվար չէ։ Ամենայն հավանականությամբ, նա տխուր դեմք ունի անհարմար գլխարկի պատճառով», – եզրակացնում է Desiree Valenzuela-ն։ Չելսի Դևին և արքայազն Հարին հանդիպում էին մոտ 5 տարի, նրանք բաժանվել են 2010 թվականին։ Աղջիկը 2011 թվականին ներկա է եղել նաև արքայազն Ուիլյամի հարսանիքին։ Արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի պսակադրությունը տեղի է ունեցել շաբաթ օրը Լոնդոնի Սուրբ Գեորգի մատուռում։ Արարողությանը ներկա էին զույգի հարազատներն ու ընկերները, Եվրոպայի արքայական ընտանիքի անդամները, ինչպես նաև պաշտոնական անձինք։
 

դիտվել է 128 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am