«Այս թիթեռնիկով աճպարարը 5 տարուց ավելի հանրային բյուջեի հետ ժանգլյոռություն էր անում». Թամար Հովհաննիսյան

Այս թիթեռնիկով աճպարարը հինգ տարուց ավել հանրային բյուջեի՝ հետ ժանգլյոռություն էր անում՝ ի ապացույց այն թևավոր խոսքի, թե մենք կրկեսի վերածելու հայրենիք չունենք ու դրա դիմաց պարգևատրվում էր շքանշաններով: Ներկայացված հատվածը «Հետք» կայքի վերլուծական հոդվածից է: Հիացեք շառմի շառմով տղերքի կերած «մառոժնիով»...(Թ.Հ.) Ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստեր՝ Հանրային հեռուստաընկերությունում. Ամենամեծ ծավալի խախտման փաստերն արձանագրվել են Հանրային հեռուստաընկերությունում, եթե դիտարկենք ըստ առանձին կառույցների: «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ում ստուգումների արդյունքում հայտնաբերվել է պետական աղբյուրներից հատկացվող գումարների ծախսման ավելի քան 2 մլրդ դրամի խախտման փաստ։ Այսինքն՝ արձանագրված ընդհանուր խախտումների (4.978 մլրդ դրամ) ավելի քան 40%-ը գրանցվել է Հանրային հեռուստաընկերությունում։ «2017թ. ընթացքում Տեսչության կողմից համապատասխան աշխատանքներ են տարվել ՀՀ վարչապետի կողմից տրված հանձնարարականների պատշաճ կատարման ուղղությամբ: ՀՀ վարչապետի 20.04.2017թ. N 02/23.19/9694-17 հանձնարարականի հիման վրա «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվել է ՀՀ պետական բյուջեից, հանրապետական նպատակային հատուկ ֆոնդերից և պետական այլ աղբյուրներից հատկացված միջոցների ծախսման նպատակայնության և հիմնավորվածության, գնումների գործընթացի ճշտության և օրինականության ստուգում»,- նշված է հրապարակված նախագծում: Հատկանշական է, որ Հանրային հեռուստաընկերությունը արձանագրված խախտումների 2 մլրդ դրամից միայն մոտ 321 մլն դրամն է ենթակա վերականգնման (վերաձևակերպման)։ Որոշման նախագծում և հավելվածներում չի մանրամասնվում, թե կոնկրետ ինչ խախտումների մասին է խոսքը։ Մեր հարցին, թե մասնավորապես ի՞նչ խախտումներ են արձանագրվել Հանրային հեռուստաընկերությունում, Ֆինանսների նախարարությունից պատասխանեցին, որ արձանագրվել են հարկաբյուջետային և հաշվապահական հաշվառման սահմանված կանոններից շեղումներ: «Նշված գումարից վերականգնման ենթակա 183.6 մլն դրամն արդեն իսկ մուտքագրվել է ՀՀ պետական բյուջե, 132.6 մլն դրամը արձանագրվել է որպես վերաձևակերպման ենթակա գումար, իսկ 1.692.8 մլն դրամը ենթակա չէ վերականգնման կամ վերաձևակերպման և այդ մասով ընկերության կողմից շտկվել են արձանագրված թերությունները»,- նշված է հարցման պատասխանում: Թամար Հովհաննիսյանի գրչառումը

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am