«Բռնապետությունը դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ, թուլանում է, բայց պարտված չէ». Լևոն Բարսեղյան

Ձեզնից առաջ ոչ ոք ձեզ չի պաշտպանելու Հարգելի հպարտ քաղաքացիներ, եթե դուք դեռ չեք ջոկել, որ ձեր իրավունքների համար նախ դուք պիտի պայքարեք, այլ նախընտրում եք Սերժիկի ժամանակների պես նախ ուրիշներին դիմել, որ պայքարեն ձեր փոխարեն, պաշտպանեն ձեր իրավունքները և ազատությունները, ու մանավանդ, խնդրում եք, որ դուք չերեւաք էդ կռվում, ձեր անունը չտան, դուք չբացահայտվեք, ուրեմն դուք դեռ տեղյակ չեք, որ Հայաստանում լրջագույն փոփոխություններ են տեղի ունենում, և որպեսզի դրանք ավարտվեն, պիտի դադարեք թախտի տակից բողոքել, անանուն բողոքել, պատասխանատվություն չստանձնել ձեր բողոքի համար, ուրեմն դուք դեռ վախկոտ եք ու մեղմ ասած հպարտ չեք: Երեւի բնական է՝ տասնամյակներով ստորացման, վախի, նվաստացման, ահաբեկչական միջավայրում եք ապրել, դժվարություն ունեք սեփական անձի և զավակի ազատագրման կռիվ վարել, բայց միաժամանակ վստահ եմ, որ բազմաթիվ օրինակներ ունեք, երբ մարդիկ հենց այս օրերին հաղթել են իրենց միջի վիշապին, որովհետև կարողացան Սերժիկին հաղթել: Այդ հաղթանակը կատարյալ չէ, գիտեք անշուշտ: Սերժիկը մարտավարական նահանջ է արել, բռնապետությունը դեռ ամբողջությամբ հաղթահարված չէ, թուլանում է, բայց պարտված չէ: Հեղափոխությունը դեռ չի հաղթանակել ամբողջությամբ, հզորանում է ժողովրդական իշխանությունը, բայց համոզմունք ունեմ, որ առանց ազատագրված քաղաքացիների, բան դուրս չի գա: Ավելի պարզ. ես իմ քայլը վաղուց արել եմ, ինչ կարեցել՝ արել եմ: Դուք, ծնող, մանկավարժ, բյուջետային հիմնարկների աշխատակից և այլք, ձեր քայլը ե՞րբ եք անում, ե՞րբ եք ոչնչացնելու ձեր միջի վախկոտին և ե՞րբ եք տեր լինելու ձեր իրավունքներին ու ազատություններին: Չասեք՝ չգիտեք ինչպես, մեռանք բացատրելով ու ցույց տալով: Ի՞նչ պետք է անել չվախենալու համար: Շատ հասարակ, մեկ բան՝ մի վախեցեք:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Իրենից վախենա՞նք․․․ Նարեկ Կարապետյանի Գյումրիից պատասխանը՝ իրենց վախեցնողներին (video) Զելենսկին չի ուզում ավարտել պատերազմը և հավանաբար երբեք չի ուզել. Թրամփ Էլեկտրաէներգիայի ընդհատումներ Երևանում և մարզերում «Էս կենդանին պետք ա ներողություն խնդրի․․․ թուրքին պաշտողա դարձել ու ինչ է ասում»․ Արամ Մանուկյան (video) Սուրբ Պատարագին մասնակցությունը մեր փրկության «այսօրն» է․ Ռուբեն Սրբազան Իսրայելից Ավստրիա թռչող ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել ռումբի մասին ահազանգից հետո Արագածոտնում բախվել են Jeep Compass-ը, ՎԱԶ 2107-ն ու Lada-ն․ վերջինը հայտնվել է ձորակում․ կա վիրավոր Եթե ես լինեի կազմակերպիչը, ամեն ինչ կանեի, որ Ոսկե գնդակը նվաճեր Մեսսին․ Թիկնիզյան Ինչ վիճակում է Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը Ալավերդի-Վանաձոր ճանապարհին ավտոցիստեռնը բախվել է երկաթե արգելապատնեշներին և մասամբ կողաշրջվել Դավթաշենի բարձրահարկ շենքերից մեկի բակում հայտնաբերվել է երիտասարդ կնոջ մարմին Հայտնի է՝ ինչ են քննարկելու «Տառապանքը մեր պատմության վերջին էջը չէ»․ Տեր Հեթում Խոշոր հրդեհ է բռնկվել Արտաշատում. կրակը և ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից ՀՊԼ. Արարատ-Արմենիան հաղթեց ԲԿՄԱ-ին՝ բարձրանալով երկրորդ տեղ Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները Իրանական կողմը հասել է նավթի գների աճին, ինչը հարվածում է Թրամփի դիրքերին․ Ոսկանյան Վրաերթի է ենթարկել կին հետիոտնի Սա մարդու ամենացավոտ ներքին ապրումներից է․ Տեր Մովսես Իրանը որևէ երկրի վրա հարձակվելու մտադրություն չունի․ Փեզեշքիան Ժողովրդագրությունը կատակ բան չէ․ Զանգվածային անկարգություններն ու խելագարված ամբոխը Ֆրանսիայում
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am